
101 views
Vesti.am -ը զրուցել է «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ։ – Տիկի ' ն Բեկիրսկա – Թամազյան , Դուք վաստակավոր բժիշկների ընտանիքից եք : Ձեր հայրը հայտնի վիրաբույժ էր, մայրը՝ գինեկոլոգ-մանկաբարձ: Ինչպե՞ս ընտրեցիք ակնաբույժի մասնագիտությունը: Ծնողներս բժիշկներ էին և դեմ էին, որ ես էլ բժշկի մասնագիտությունն ընտրեի: Սակայն ես պնդեցի և ընդունվեցի Բժշկական համալսարան: Երրորդ-չորրորդ կուրսում ակնաբուժությունն ավելի հետաքրքրեց և այդ ուղղությունն ընտրեցի: -Բժիշկների ընտանիքներում ընդունված է, որ երեխաները շարունակում են ծնողների գործը: Ձեր երեխաների պարագայում դա այդպե՞ս է: Ոչ, երեխաներից ոչ մեկը բժշկի մասնագիտություն չունի: Իրենք առանձնապես ցանկություն չեն հայտնել և ես ուրախ եմ դրա համար: Կցանկանայի, որ նրանք լավ բժիշկներ դառնային, սակայն բժշկի գործը շատ պատասխանատու է և չէի ուզենա, որ երեխաներս այդքան լարված կյանքով ապրեին: -ÕˆÖ€Ö"Õ¡Õ¶Õ¸ÕžÕ¾ Õ§ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Õ´ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õµ Õ¯Õ¶Õ¸Õ»Õ¶ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¸Ö'Õ´: Շատ լավ է, որ կարողանում ես օգնել: Այնպես պետք է անես, որ ոչինչ չխանգարի: Ինչպես ցանկացած կին պետք է կարողանաս տան հոգսերը հոգալ և հիվանդների հետ կապված հուզմունքը, մտահոգությունները տուն չտանել և հակառակը: -Մեզ մոտ ընդունված է, որ մերը միշտ քննատադում, վատաբանում ենք: Նույնն էլ բժշկության, առողջապահության հարցում է: Եթե խնդիրներ են լինում և մարդիկ ֆինանսապես ի վիճակի են, ապա նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում: Արդյո՞ք մենք զիջում ենք, օրինակ, թեկուզ Գերմանիային կամ Ռուսաստանին ակնաբուժության ոլորտում: Կարող եմ ասել, որ ակնաբուժությունը մեզ մոտ համապատասխանում է եվրոպական բարձր չափանիշներին: Սարքավորումները պարտադիր նորացվում են, օրինակ, լազերային սարքը 2-3 տարին մեկ պարտադիր թարմացվում է, քանի որ նույնիսկ արտադրող ընկերությունը չունի լրակազմ (комплектация): Անգամ եթե ցանկություն լինի սարքը վերազինելու, չենք կարող, պետք է թարմացվածը, նորը գնենք: Ռուսական ակնաբուժության հետ չեմ էլ ուզում համեմատվել, քանի որ մենք իսկապես բարձր մակարդակի վրա ենք գտնվում: Ուրիշ ոլորտների մասին չեմ կարող խոսել: -ÕŽÕ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ´Õ¡Õ¿Õ¹Õ¥Õ¬Õ«Õž Õ¥Õ¶: ÔµÕ©Õ¥ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¹Ö"Õ« Õ¬Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡Ö€ÕªÕ« Õ´Õ¸Õ¿ 8000 Õ¥Õ¾Ö€Õ¸, Õ´Õ¥Õ¦ Õ´Õ¸Õ¿ Õ¡ÕµÕ¶ 800 Õ¥Õ¾Ö€Õ¸ÕµÕ« Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§, Õ£Ö€Õ¥Õ©Õ¥ 10 Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ§ÕªÕ¡Õ¶: Õ"Õ¥Õ¦ Õ´Õ¸Õ¿ 17 Õ¿Õ¡Ö€Õ« Õ§ Õ£Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ¥Õ¶ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¾Õ¥Õ¬: -Հայաստանում աչքի հիվանդությունը երիտասարդացել է՞, ո՞ր տարիքային խումբն է թիրախային: Այն խնդրով, ինչով որ հիմա ես զբաղվում եմ երիտասարդների մոտ է՝ կարճատեսություն: Իհարկե խնդիրը երիտասարդացել է՝ կապված համակարգիչների շատ օգտագործման հետ: Չգիտեմ դա քաղաքակրթության բարի՞ք, թե՞ չարիք ասեմ, սակայն այսօր բոլորս էլ կախված ենք գաջեթներից և ունենք այդ խնդիրը: Կարճատեսությունն ավելի վաղ տարիքում է լինում և արագ զարգանում է և հիվանդների քանակն էլ շատանում է: Բացի այդ, կա հիվանդություն՝ կեռատոկոնուս, որը բնորոշ է հայերին և հրեաներին: Նախկինում էլ այդ հիվանդությունը եղել է, սակայն դժվար է ախտորոշվել: Հիմա կարողանում ենք շատ արագ ախտորոշել և բուժել: Այն նախկինում չբուժվող հիվանդություն էր: -Հայերի մոտ բարդույթ կար, որ ընտանիքներում, մանավանդ աղջիկ երեխաներին, ակնոց չէին թողնում դնել և բժշկի էլ չէին տանում: Այժմ ինչքանո՞վ ենք ձերբազատվել դրանից: Դեռ ունենք բարդույթավորված մարդիկ, հատկապես շրջաններում: Բժշկի մոտ հասնում են «մի կերպ», իսկ ակնոց կրել չեն ցանկանում: Սակայն պետք է նշեմ, որ գնալով քչանում է այդ մարդկանց թիվը: Մարդիկ արդեն հասկանում են, որ գործ ունեն իրենց առողջության հետ: -Իրականացնում եք աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ: Դա իրենից ինչ է ներկայացնում և ի՞նչ վիրահատության մասին է խոսքը: Արդեն 17 տարի է «Ավագյան» բժշկական կենտրոնում կատարում ենք Էքսիմեր-լազերային վիրահատություններ, արդեն 10 տարի է այդպիսի վիրահատություններ կատարում են նաև Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Էքսիմեր-լազերային նշանակում է գրգռված ատոմների անջատում: Մենք փոխում ենք աչքի բեկող ուժը և պատկերը հավաքվում է ակնահատակի վրա: Մինչդեռ կարճատեսների մոտ այն հավաքվում էր ցանցաթաղանթից առաջ, հեռատեսների մոտ՝ ցանցաթաղանթից հետո: Հեռացնելով աստիգմատիզմն ու կարճատեսությունը պատկերը բերել և հասցնել հատակին: Վիրահատությունները կատարվում է 3 մեթոդով՝ «PRK», «LASIK» և «FSL» (բոլոր այդ վիրահատությունները կատարվում են Հայաստանում): «PRK» մեթոդի (Էքսիմեր-լազերային ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա) ժամանակ կատարվում է եղջերաթաղանթի մակերեսի մոդելավորում առանց կտրվածքի, «LASIK»-ի ժամանակ կատարվում է կտրվածք միկրովիրաբուժական սարքավորումով՝ միկրոկերատոմով, իսկ «FSL» մեթոդի (Ֆեմտովայրկյանային լազեր) ժամանակ եղջերաթաղանթի կտրվածքը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով: Վիրահատություններն ունեն երեք հիմնական կետ՝ նրանք ապահով են, կանխատեսելի և հաշվարկվելի: Մենք հիվանդին նախօրոք ասում ենք, թե ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետ, ապահով են, քանի որ մենք չենք մտնում ակնախոռոչ և բարդություններ էլ չեն կարող լինել: -Լազերային վիրահատությունների ժամանակ հակացուցումներ կա՞ն: Լազերային վիրահատություններն ունեն հակացուցումներ, դրանցից առաջնայինը կեռատոկոնուս հիվանդությունն է: Կան նաև այլ հիվանդություններ, օրինակ՝ կատարակտը, գլաուկոման, կերատիտները: -Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¯Õ¥Õ¼Õ¡Õ¿Õ¸Õ¯Õ¸Õ¶Õ¸Ö'Õ½Õ¨ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¸ÕžÖ€ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶ Õ§ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿: Կեռատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է: Ունենում է թաքնած շրջան և հնարավոր է, որ հայտնաբերվի շատ ուշ, երբ արդեն օգնել չենք կարող: Հիվանդությունն ունի 1-4 աստիճան: Այդ հիվանդության ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի և հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականից, առաջինը մենք ենք սկսել բուժել նախկինում անբուժելի համարվող կեռատոկոնուս հիվանդությունը: Կեռատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Կեռատոկոնուս հիվանդությունն այն հիվանդություններից է, որոնց դեպքում ինչքան վաղ է ախտորոշվում, այնքան ավելի արագ, հեշտ և արդյունավետ է բուժվում այն՝ անգամ ունենում ենք տեսողության լավացում: -Ô»Õ¶Õ¹Ö"Õ¡ÕžÕ¶ Õ§ Õ¿Ö‡Õ¸Ö'Õ´ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Էքսիմեր լազերային վիրահատությունները տևում են 5-20 վայրկյան, ամբողջ վիրահատությունը 10-15 րոպե, իսկ քրոսլինգը՝ 1 ժամ: -Տեսողության համար ի՞նչ խորհուրդ կտաք ուտել: Գազար, մեղր, ձուկ, կալցիում պարունակող ցանկացած մթերք: -ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ§ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¹Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¶Õ½Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö' Õ©Õ¸Ö'ÕµÕ¬Õ¡Õ¿Ö€Õ¥Õ¬Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨: Երեխաները պետք է գոնե կես ժամ ընդմիջումով նստեն համակարգչի դիմաց, եթե շատ անհրաժեշտ է: Մեծահասակները, եթե կարողանան 2-3 րոպեով ընդմիջեն շատ լավ կլինի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե արհեստական արցունքներով խոնավեցնեն աչքի մակերեսը: -Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին: Կմաղթեմ, որ ուշադիր լինեն իրենց աչքի լույսի նկատմամբ և թող իրենց տներում շատ հնչի՝ Ձեր աչքը լույս լինի արտահայտությունը: Փոխաբերական և ուղիղ իմաստով, դա շատ հաճելի մաղթանք է: Նյութի աղբյուրը՝ Vesti.am