
69 views
Պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության ծառայությունը առողջապահության համակարգի գործունեության նոր` մարդասիրական ուղղություններից մեկն է և ունի սոցիալական կարևորություն։ Ինչպես աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, այդ ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է 21-րդ դարի սկիզբին ոչ վարակիչ հիվանդություններով և քաղցկեղով հիվանդացության անբարենպաստ միտումներով, բնակչության ծերացման աճով։ Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը գնահատելու և ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն։ Բազմաթիվ համաժողովների և հանդիպումների ընթացքում քննարկվել է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման առկա ծառայությունների վիճակը և խնդրի կարևորությունը: Միաժամանակ ուսումնասիրվել է պալիատիվ բժշկական ներդրման միջազգային փորձը: Ô¸Õ½Õ¿ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¡Õ£Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¬Õ¸Ö'Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ«` Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¡Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Õ¸Ö'Ö€Õ» 3000 Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤ Õ¯Õ¡Ö€Õ«Ö" Õ¸Ö'Õ¶Õ« ÕºÕ¡Õ¬Õ«Õ¡Õ¿Õ«Õ¾ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«: Հաշռվի առնելով կարիքները` մշակվել է Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարություն և միջոցառումների ծրագիր, որն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ Ռազմավարության ներդրման հիմնական նպատակը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգված և ամբողջական մատուցման շնորհիվ անբուժելի, արագ զարգացող և հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծումն է, հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերումը: Արդյունքում ակնկալվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացում, բնակչությանը մատուցվող պալիատիվ ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացում: Õ€Õ€ Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶