
225 views
Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը։ Ô±Õ°Õ¡ 10 Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ·Õ¡Õ¿ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ¶Ö€Õ¡Õ©Õ¥Õ¬Õ¥Ö€Õ¸Õ¾: 1. Ամբողջական հացահատիկի հացը: Ամենաօգտակարը տարեկանի հացն է։ Այն ունի ցածր կալորիականություն, պարունակում է շատ մանրաթելեր, որոնք նվազեցնում են արյան մեջ առկա շաքարը և մաքրում մարսողական համակարգը: 2. Հացահատիկներ։ Նախաճաշին մեկ ափսե հացահատիկներով շիլան՝ կտրտած մրգերով, իդեալական տարբերակ է։ Այն գրեթե 14 գ մանրաթել է պարունակում։ 3. Ոսպ և այլ հատիկավորներ: Ոսպի մեկ բաժակը պարունակում է մոտ 16 գ մանրաթել: Ավելին, այն երկաթի և ցինկի եզակի աղբյուր է, ինչպես նաև չի կուտակում տոքսիններ, ուստի համարվում է էկոլոգիապես մաքուր արտադրանք։ 4. Հատապտուղներ ` ազնվամորի, ելակ, հապալաս: Հատապտուղները մեծ մասամբ ունեն մանրաթելային հարուստ կազմ: Մեկ բաժակ ազնվամորին, որը գործնականում չի կորցնում օգտակար հատկությունները վերամշակման ընթացքում, պարունակում է 8 գ մանրաթել և ընդամենը 60 կկալ է։ 5. Ավոկադո: Ավոկադոն տարբերվում է մանրաթելային բարձր պարունակությամբ. մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 12գ օգտակար մանրաթելեր: Այս պտուղը բարելավում է աղիքային միկրոֆլորայի կազմը, փորկապության դեմ կանխարգելիչ միջոց է: 6. Նուշ, պիստակ, ընկուզեղեն : Կալորիապես բարձր նուշը (30 գ նուշը պարունակում է 161 կալորիա), պարունակում է շատ սննդանյութեր՝ գրեթե 13 գ հագեցած ճարպեր, 3.4 գ մանրաթելեր, որը օրական առաջարկվող չափաբաժնի գրեթե 14 %-ն է կազմում։ 7. Տանձը հարուստ է օգտակար մանրաթելերով։ Միջին չափի տանձը պարունակում է մինչև 5 գ մանրաթելեր: Այս պտուղը պարունակում ավելի շատ ֆրուկտոզա, քան գլյուկոզա։ Իսկ ֆրուկտոզան համարվում է օգտակար ենթաստամոքսային գեղձի գործառույթի համար: Ամբողջական հոդվածը ՝ sotskiy.am