
92 views
Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ - կոկորդ - ականջի բոլոր հիվանդությունների մեջ: Դա պայմանավորված է տվյալ ախտահարման տարածվածությամբ , ծանր բարդություններով , ինչպես նաև սիրտանոթային համակարգի , երիկամների , հոդերի խրոնիկական հիվանդություններով : Անգինան հիմնականում խրոնիկական բորբոքային պրոցեսի ( տոնզիլիտի ) սրացման հետևանք է , որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են , ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը , մրսածությունը , զանազան սթրեսները։ Անգինան սովորաբար սկսվում է հանկարծակի։ Լինում է ընդհանուր թուլություն , գլխում՝ ծանրության զգացում , ցավեր՝ կլման ժամանակ , կոկորդում չորության , քերծման զգացում։ Հիվանդին թվում է , թե կոկորդը նեղացել է ( այստեղից էլ՝ « անգինա » անվանումը , որը լատիներեն նշանակում է « սեղմել », « նեղանալ ») ։ Բարձրանում է ջերմաստիճանը։ Կոկորդում տեղային փոփոխությունները դրսևորվում են ( կախված ախտահարման աստիճանից ) նշագեղձերի մեծացմամբ և կարմրությամբ կամ դրանց մակերևույթին կետավոր թարախային փառի ( կատառային և պատճուկային անգինա ) կամ նշագեղձերի փոսիկներում թարախային փառի ( փոսիկային պատճուկային անգինա ) առաջացմամբ։ Հնարավոր է նաև մոտակա ավշահանգույցների մեծացում և ցավոտություն։ Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Սակայն հնարավոր է նաև այլ ելք , հատկապես , եթե հիվանդը շատ ուշ է դիմում բժշկի և չի կատարում նրա նշանակումները կամ զբաղվում է ինքնաբուժմամբ։ Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի , քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումները։ Անգինայի դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է նյարդային վերջույթների մեծ մասը , ինչով և պայմանավորված է արտահայտված ցավային ախտանիշը։ Ցավը ճառագայթվում է դեպի ականջը , քունքը , ատամները։ Բուսական թուրմերով ողողումներն օգնում են միայն հիվանդության առաջին շրջանում։ Հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել հիվանդի սննդին , որը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ։ Խորհուրդ է տրվում արգանակ , հեղուկ խյուս , շոգեխաշած կոտլետ , անուշապուր , առատ ըմպելիք ( հանքային ջրով տաք կաթ , կիտրոնով թեյ ) ։ Չի կարելի տալ սուր , կոշտ և տաք կերակուր։ Անհրաժեշտ է ճշտորեն կատարել բժշկի նշանակած բուժումները , այդ թվում՝ ողողումները։ Անգինան վարակիչ հիվանդություն է : Անգինան դասվում է այն հիվանդությունների շարքը , որը լուրջ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Այն կարող է պատճառ դառնալ երիկամներում բորբոքային գործընթացների և ռևմատիզմի առաջացման , բազմաթիվ հոդերի ախտահարման ։