
97 views
Մարդու մազերն աճում ու թափվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության դեպքում ինքնավերականգնում տեղի չի ունենում: Էսթետիկ բժշկության մեջ, ներկայում, կարևոր և ինտենսիվ զարգացող ուղղություն է մազերի փոխպատվաստումը, որն իրականացվում է նաև Հայաստանում: Թեման՝ Doctors.am-ի հետ զրույցում մանրամասնում է Դա Վինչի կլինիկայի տնօրեն, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը : Մազաթափությունն, այսօր, թերևս ամենաարդիական խնդիրներից է ամբողջ աշխարհում: Ասացե՛ք, խնդրեմ, մազաթափության ի՞նչ տեսակներ գոյություն ունեն և ո՞ր դեպքերում է, որ խնդիրը կարելի է լուծել միայն մազերի փոխպատվաստման միջոցով: Մազաթափության խնդիրն, այո, իսկապես լայնորեն տարածված է աշխարհում: Ամենից հաճախ (ըստ վիճակագրության՝ աշխարհի տղամարդկային բնակչության 1/3- մոտ հանդիպում է անդրոգեն կամ հորմոնալ տիպի մազաթափությունը: Այս դեպքում մարդը ժառանգում է մի հատկանիշ, որի համաձայն գլխի մազերը՝ հատկապես ճակատային և գագաթային շրջանում, խիստ զգայուն են տղամարդկային անդրոգեն հորմոնի նկատմամբ: Արդյունքում, այս հորմոնը քայքայում է մազարմատները, և մազերը`կարելի է ասել, հենց սկզբից «դատապարտված» են թափվելու: Քունքային, ծոծորակային շրջաններում, ինչպես նաև մարմնի այլ հատվածներում մազարմատները զգայուն չեն այս հորմոնի նկատմամբ: Մազաթափության մյուս տեսակները չեն պահանջում վիրահատական միջամտություն. Խնդիրը կարելի է լուծել դեղորայքային բուժման միջոցով: Այս խնդիրը, ինչպես հասկացանք, մեծամասամբ հանդիպում է տղամարդկա՞նց մոտ: Այո: հազվադեպ՝ նաև կանանց մոտ: Մազերի խտությունը նրանց մոտ այդ հատվածներում կարող է պակասել մինչև 5-7 անգամ: Ընդունված է կարծել, որ մազաթափություն նկատվում է որոշակի տարիքից հետո: Սա համապատասխանու՞մ է իրականությանը: Մազաթափությունը սկսվում է բավական վաղ տարիքում, սակայն քանի որ երիտասարդների մոտ մազերի խտությունը մեծ է, այն ընթանում է աննկատ: Մազաթափությունը կարող է սկսվել 16-18 տարեկանից: Առաջին նշաններն ի հայտ են գալիս ճակատային հատվածում, երբ խորանում են ճակատային անկյունները: Սխալ է նաև մազաթափությունը կապել որոշակի գործոնների հետ՝ բանակում ծառայելու, սթրեսների… : Սննդակարգի, ջրի, միջավայրի փոփոխությունն ընդամենը գործոններ են, որ նպաստում են մազաթափությանը, իսկ պատճառը լիովին այլ է: Մազերի տրանսպլանտացիան անդրոգեն մազաթափության բուժման միա՞կ եղանակն է: Ô±ÕµÕ¸, Õ½Õ¡ Õ´Õ«Õ¡Õ¯ Õ¼Õ¥Õ¡Õ¬ Ö‡ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶ Õ§, Õ¸Ö€ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ¿Õ¡Õ¬Õ«Õ½ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ§Õ½Õ©Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¬Õ¡Õ¾ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö": Մարդը, ով ունի անդրոգեն տիպի մազաթափություն, ունի երկու ճանապարհ. հաշտվել և համակերպվել այդ մտքի հետ կամ դիմել վիրահատական բուժման: Վաղու՞ց է աշխարհում իրականացվում մազերի տրանսպլանտացիա: Ո՞րն է վիրահատության էությունը: Մեթոդը հայտնաբերվել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ ճապոնացի գիտնականների կողմից: Այնուհետ, 60-70-ական թվականներից այս հարցը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում էր: Վիրահատության էությունը շատ պարզ է: Տեղի է ունենում գլխի մազածածկույթի վերաբաշխում, կամ այլ կերպ ասած առողջ ու կայուն մազարմատների տեղափոխություն այն հատված, որտեղ առկա է մազաթափություն: Դոնոր հատվածի հնարավորություններն, իհարկե, պետք է համապատասխանեն վիրահատության ծավալին: Մենք առաջինն ենք սկսել իրականացնել մազերի տրանսպլանտացիան Հայաստանում և վերջին, շուրջ 15 տարիների ընթացքում կուտակել ենք ավելի քան 1000 պացիենտի հաջող բուժման փորձ: Մազարմատներ կարելի է վերցնել միայն գլխի՞ մակերեսից: Սկզբունքորեն, կարելի է տեղափոխել մազարմատ մարմնի ցանկացած հատվածից: Հարցն այն է, որ մազերի մեծ խտություն կա միայն գլխի մազածածկ մակերեսին, իսկ մարմնի այլ հատվածներում խտությունը բավարար չէ մեծ քանակներ տեղափոխելու պարագայում: Երբեմն՝ փոքրիկ կորեկցիաների դեպքում, կատարում ենք դոնորական մազերի տեղափոխություն մարմնի այլ հատվածներից: Փոխպատվաստման վիրահատությունը բաղկացած է 3 փուլից. դոնորական մազարմատների կամ, այսպես կոչված, գրաֆթերի նախապատրաստում, ռեցիպիենտ կամ ընդունող հատվածում փոքրիկ անցքերի ձևավորում և գրաֆթերի ներդրում այդ հատված: Ի՞նչ անզգայացման պայմաններում է իրականացվում միջամտությունը: Անկախ միջամտության տևողությունից և ծավալից, վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ: Ողջ ըթացքը անցավ է, պացիենտը գտնվում է հարմարավետ պայմաններում, կարող է հեռուստացույց դիտել, սնունդ և հեղուկներ ընդունել կամ քնել: Վիրահատության ընթացքում կարեր լինու՞մ են: Մազարմատների տեղափոխման 2 եղանակ գոյություն ունի՝ FUE (follicular unit extraction) և FUT (follicular unit transplantation): Մենք կիրառում ենք երկուսն էլ: Առաջինի դեպքում ծոծրակային հատվածից վերցվում է մաշկալաթ, վերքը կարվում է կոսմետիկ կարերով և ծոծրակային հատվածում մնում է բարակ սպի, որը, շատ հեշտությամբ քողարկվում է նույնիսկ կարճ կտրած մազերի տակ: Այս մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ նվազագույն քանակով մազարմատներ են վնասվում, քանի որ աշխատանքը կատարվում է օպտիկական խոշորացման պայմաններում, հատուկ միկրովիրաբուժական գործիքներով: Մյուս տարբերակում մազարմատները վերցվում են հատ-հատ՝ էլեկտրական սարքի միջոցով և անհրաժեշտ է ընդգրկել համեմատաբար ավելի մեծ դոնորական մակերես: Դա Վինչի կլինիկայում մենք նախընտրում ենք ծավալուն տրանսպլանտացիան կատարել FUT (follicular unit transplantation) եղանակով: Ավելի քիչ քանակի գրաֆթեր կիրառելիս նախնտրելի է համարվում FUE եղանակը: Որքա՞ն մազարմատ կարելի է տեղափոխել 1 վիրահատության ընթացքում: Այժմ, մեր կլինիկայում, մեկ վիրահատության ընթացքում հնարավորություն ունենք տեղափոխել 3500-4000 մազափունջ: Սա բավական մեծ քանակ է: Նման ծավալի վիրահատությունը պահանջում է արհեստավարժ թիմի մանրակրկիտ և փոխհամաձայնեցված աշխատանք, որի արդյունքում այսօր միջամտությունը կատարվում է շատ ավելի արագ և օպերատիվ: Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական ընթացքը: Կա՞ արդյոք հատուկ խնամքի անհրաժեշտություն: Հետվիրահատական շրջանը ընթանում է բավական հարթ, հետվիրահատական երեք օրերի ընթացքում հիվանդը ընդունում է հակաբակտերիալ, իսկ անհրաժեշտության դեպքում, ցավազրկող դեղահաբեր: Առաջին 3 օրվա ընթացքում, պարզապես, չի կարելի լվանալ գլուխը: Վիրահատությունից հետո որևէ հատուկ խնամքի կարիք չկա: Շուրջ 2 ամիս հետո սկսում է տեղափոխված մազերի բնական աճը: Նրանք պահպանում են իրենց առաջնային կառուցվածքը, աճի տեմպերը, գույնը և որակը: Այսպիսով, հետագայում բացառվում է նաև տեղափոխված մազերի մազաթափությունը, այդպես չէ՞: Իհարկե: Տեղափոխված մազերն արդեն կայուն են անդրոգեն հորմոնի նկատմամբ: Սակայն նույնը չեմ կարող ասել այդ հատվածում եղած մազերի մասին: Նրանք առաջվա պես խոցելի են անդրոգեն հորմոնից և կարող են շարունակել թափվել: Սակայն դա չի վերաբերվում տեղափոխված մազերին: Սա է պատճառը, որ երբեմն հերթական նմանատիպ միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Նախկինում փոխպատվ աստում էին կատարում նույնիսկ արհեստական մազերով: Հնարավո՞ր է արդյոք, որ ամբողջական ճաղատության դեպքում մազերի փոխպատվաստման համար դոնոր հանդիսանա այլ անձ: Ոչ, դա բացառվում է: Մենք խոսում ենք աուտո-տրանսպլանտացիայի մասին, այսինքն այս դեպքում հենց մարդու սեփական ռեսուրսներն են դառնում դոնոր իր իսկ համար: Իսկ արհեստական մազեր փոխպատվաստելու եղանակը չարդարացրեց իրեն, քանի որ բազմաթիվ բացասական հետևանքներ ունեցավ, որոնցից թերևս ամենատհաճը մաշկաբորբն է իր առաջացրած անզուսպ քորով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¯Õ¡Õ½Õ¥Ö" Õ°Õ¸Õ¶Ö"Õ¥Ö€Õ« Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: Հաճախ, երիտասարդ աղջիկները՝ հոնքերի սխալ խնամքի պատճառով կորցնում են հոնքերի մազարմատները: Նրանք ստիպված դիմում են տատուաժի, ինչը հաճախ չի ապահովում հոնքերի բնական տեսք: Այս պարագայում սեփական մազարմատների տեղափոխությունը ևս լավագույն միջոցն է հանդիսանում հոնքերի բնական տեսքը վերականգնելու համար: