
65 views
«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում: Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ, Բրազիլիան, Մեքսիկան և այլն: Ընդամենը 276 դեպքից, 162-ի ելքերը հայտնի են՝ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքերում պահանջվել է լյարդի փոխպատվաստում: Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակվում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ, որը հայտնաբերվել է 60.8% դեպքերում: Այնուամենայնիվ, այլ վարկածներ ևս օրակարգում են, օրինակ՝ Կովիդ-19 վարակը, որը հայտնաբերվել է 12.2%: Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի և փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել վարկած, որ այն մարդուց մարդու չի փոխանցվում: Զգոնություն պահպանելու նպատակավով, հիշեցնենք, որ անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգառումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում): Õ†Õ´Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ« Õ°Õ¡ÕµÕ¿ Õ£Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶: Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները: