
91 views
Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբեր , (մասնակի) և գիշերային անմիզապահություն։ Բացարձակ անմիզապահություն Բացարձակ անմիզապահությունյան դեպքում մշտական միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում։ Հաճախ այն կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ։ Õ€Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ´Õ«Õ¦Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հարաբերական անմիզապահության ժամանակ լինում է քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքերում, հաճախ կանանց մոտ առաջանում է ծննդաբերական վնասվածքներից հետո։ Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ։ Այդ ձևի անմիզապահություն բուժելիս (այլ մեթոդների հետ միասին) մեծ է բուժական ֆիզկուլտուրայի դերը։ Վարժությունների համալիրն ընտրում է բժիշկը՝ նկատի ունենալով հիվանդի տարիքն ու ընդհանուր վիճակը։ Ô³Õ«Õ·Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ´Õ«Õ¦Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Գիշերային անմիզապահություն, երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։ ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼ Անմիզապահություն կարող է առաջանալ ալկոհոլային հարբեցման ժամանակ Գիշերային անմիզապահություն կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, երեխայի ֆիզիկական ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների հետևանքով։ Այն երբեմն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգանական (ուռուցք, բորբոքում) փոփոխությունների հետևանքով։ Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Գիշերային անմիզապահություն կանխելու նպատակով շատ կարևոր է վաղ մանկական տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել և դրա համար գիշերը ևս արթնացնել։ Տարիքի հետ (12-16 տարեկանում) գիշերային անմիզապահություն սովորաբար դադարում է։ Õ"Õ«Õ¦Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¦Õ½ÕºÕ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Անմիզապահությունից տարբերվում է միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ։ Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո։ Õ€Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€ Անմիզապահության ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռական օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում է հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Անմիզապահության որևէ ձևի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Բացարձակ անմիզապահության դեպքում պահանջվում է վիրահատական միջամտություն: Անհրաժեշտ է պարզել անմիզապահություն առաջացնող հիմնական հիվանդությունը և բուժել այն: Չնայած տարիքի հետ սովորաբար գիշերային անմիզապահությունը դադարում է, սակայն քանզի հիվանդության առաջացման պատճառները շատ բազմազան են, ցանկալի է որքան հնարավոր է վաղ դիմել բժշկի: