
49 views
Ô±Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¨ Õ«Ö€Õ¡Õ¾Õ´Õ¡Õ´Õ¢ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ½ÕºÕ¡Õ½Õ¾Õ¡Õ® Õ¸Ö'Ö€Õ¡Õ Õ¬Õ¸Ö'Ö€, Õ¡Õ¾Õ¥Õ¿Õ«Õ½Ö‰ Հղիությունը լինելով բնականոն ֆիզիոլոգիական պրոցես, միևնույն ժամանակ նույնիսկ ամենառողջ կնոջ օրգանիզմի համար հանդիսանում է սթրես և երբեմն ուղեկցվում է որոշ պաթոլոգիական շեղումների և հիվանդությունների զարգացմամբ կամ սրացմամբ։ HayNews.am- ը հղիության ընթացքում անոթային հնարվոր խնդիրների շուրջ զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ, ում փաստմամբ՝ անոթային հիվանդություններից առավել հաճախ հղիության ժամանակ գլուխ է բարձրացնում վարիկոզ հիվանդությունը։ «Պատճառը այն է, որ միաժամանակ ի հայտ են գալիս մի շարք ռիսկի գործոններ՝ փոխվում է հորմոնալ ֆոնը, չափերով մեծացող արգանդը սկսում է ճնշել կոնքի երակներին, հղիները դառնում են քիչ շարժուն, հաճախ ավելացնում են մարմնի քաշը, իհարկե կարևոր է նաև գենետիկական նախատրամադրվածությունը»,-ասաց անոթաբանն ու հավելեց, որ հիվանդությունը հիմնականում արտահայտվում է ստորին վերջույթների մակերեսային երակային համակարգերում, բայց վարիկոզ լայնացած երակներ կարող են ի հայտ գալ նաև սեռական օրգանների շրջանում և որովայնի առաջային պատին։ Սովորաբար, բժշկի խոսքով, ծննդաբերությունից հետո լայնացած երակները, հատկապես սեռական օրգանների շրջանում, որոշ չափով հետ են քաշվում, բայց ամեն հաջորդող հղիության ընթացքում ավելի են արտահայտվում և երբեմն էլ պատճառ են դառնում կեսարյան հատումների։ «Այդ պատճառով կանայք, ովքեր ունեն գենետիկական նախատրամադրվածություն կամ նախորդ հղիությունների ընթացքում նկատել են անոթային խնդիրներ, պետք է մյուս հղիությունների ընթացքում գտնվեն նաև անոթային վիրաբույժի հսկողության տակ»,-ընդգծեց Տիգրան Քամալյանն ու շարունակեց. «Բնականաբար բժշկի արսենալը հղության պարագայում սահմանափակ է, բայց այնուամենայնիվ կան որոշ պրեպարատներ՝ հաբեր, քսուքներ, որոնք կարելի է օգտագործել հոգնածության, ծանրության զգացողությունը նվազեցնելու, այտուցները պակասեցնելու, երակների պատերը հնարավորինս ամրացնելու և հիվանդության զարգացումը հնարավորինս կանխելու նպատակով»։ Այս առումով, ինչպես զրուցակիցս նշեց, անփոխարինելի դեր ունի բժշկական էլաստիկ տրիկոտաժը նախատեսված հղիների համար՝ էլաստիկ զուգագուլպաներ, գուլպաներ, գոտիներ, որոնք պետք է կրել հղիության ընթացքում, ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում։ «Վարիկոզ հիվանդությունը հաճախ պատճառ է դառնում նաև թրոմբոֆլեբիտների առաջացման, ինչը արդեն սուր պրոցես է և եթե դեղորայքային բուժումը արդյունավետ չի լինում, կարիք է առաջանում կատարելու վիրահատական միջամտություններ, իհարկե հղիության փաստը հաշվի առնելով, հնարավորինս փոքր ծավալով՝ հիմնականում երակների կապում»,-նկատեց անոթաբանը և ավելացրեց, որ քիչ չեն նաև հղիների մոտ խորանիստ երակային համակարգի թրոմբոզների առաջացմանդեպքերը։ Սա արդեն և՛ հղիի, և՛ պտղի կյանքերի համար վտանգավոր բարդություն է, քանի որ կարող է ուղեկցվել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով։ Բժիշկը նաև նշեց, որ հիմնական բուժում դեղորայքային է, կիրառվում է արյան մակարդելիությունը կարգավորող դեղորայք։ «Սակայն եթե հայտնաբերվել է անոթի մեջ ազատ լողացող գլխիկով թրոմբ, ինչը շատ ավելի ռիսկային է թրոմբոէմբոլիայի առումով, ստորին սիներակի մեջ տեղադրվում է այսպես կոչված կավա-ֆիլտր, որը յուրահատուկ համաձուլվածքից պատրաստված ցանց է և կանխում է մեծ չափերի թրոմբների տեղաշարժը դեպի թոքային զարկերակի համակարգ»,-ասաց Տիգրան Քամալյանը: Հարկ է նշել, որ ինչպես վարիկոզի ֆոնին առաջացած թրոմբոֆլեբիտները, այնպես էլ գործնականում առողջ խորանիստ երակների թրոմբոզները հաճախ հետևանք են արյան մակարդելիության գործոնների գենետիկական մուտացիաների՝ թրոմբոֆլիլիաների։ Ըստ մասնագետի՝ թրոմբոֆիլիաների առկայության մասին է խոսում նաև կրկնվող վիժումների փաստը, որը հետևանք է լինում ընկերքի կամ պորտալարի անոթների թրոմբոզների։ Նման դեպքերում հղիին վարող թիմում ընդգրկվում է նաև արյունաբանը։ Տաթև Առաքելյան Նյութի աղբյուրը՝ haynews.am