
77 views
Պրոթեզավորման կարիք ունեցող զինհաշմանդամներ և քաղաքացիական անձիք , այս տեղեկությունը Ձեզ համար է: Անվճար պրոթեզավորում և վերականգնողական ծառայություն . Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը հոգում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունեցող անձանց խնդիրները: Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 20 տարուց ավել, երբ հազարավոր քաղաքացիներ ունեին պրոթեզավորման կարիք: Հետո 90-ականների Արցախյան պատերազմից տուժածներն ավելացան կենտրոնի շահառուների ցանկում. հիմա Արցախյան վերջին պատերազմի զինհաշմանդամներն են կենտրոնի հոգածության կենտրոնում: Զուգահեռաբար, կենտրոնը պրոթեզավորման ծառայություններ է մատուցում նաև պրոթեզավորման կարիք ունեցող քաղքացիական անձանց: Սպասարկումն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար՝ անկախ պրոթեզի տեսակից կամ բարդությունից: Ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պետպատվերի շրջանակում: Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը պրոթեզավորման ոլորտում միաջազգային առաջատար գերմանական Ottobock ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ կենտրոնի առավելությունները ստորև թվարկվածներով չեն սահմանափակվում. համագործակցություն աշխարհի առաջատար պրոթեզավորման կլինիկաների հետ, ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¾Õ¥Ö€Õ¡ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¸Õ² Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€, Õ°Ö€Õ¡Õ¾Õ«Ö€ÕµÕ¡Õ¬ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€, գերժամանակակից, վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ՝ավելի քան 30 տեսակի, հոգատար մոտեցում հայրենիքի պաշտպանության համար կյանքը վտանգած զինվորներին, Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€, հագեցած նյութատեխնիկական բազա, վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, Եվ այս ամենը բացառապես ԱՆՎՃԱՐ՝ Ռուբինյանց 39 հասցեում: Կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հավերժական ազգ» հիմնադրամի հետ, որի կազմում աշխարհասփյուռ հայազգի բժիշկներ են՝ իրենց մասնագիտական ներուժով ՀՀ-ը և մեր քաղաքացիներին օգնելու անվարձահատույց առաքելոթյամբ: «Հավերժական ազգ» հիմնադրամի հետ մեկնարկած նախաձեռնությունը վերջ կդնի Հայաստանում Արցախյան վերջին պատերազմից հետո պրոթեզավորման կարիք ունեցող բոլոր զինհաշմանդամների խնդրին: Պրոթեզավորմանը կհաջորդի վերականգնողական փուլը, որի համար կենտրոնում կան բոլոր պայմանները՝ մասնագետներ և մարզագույք: ankakh.com