
71 views
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն: ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝ անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով: Միջոցառումների ժամանակացույցը՝ 17 նոյեմբերի – ք.Երևան, Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-18:30, 18 նոյեմբերի – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:30, 19 նոյեմբերի – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Արմավիրի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30, 20 Õ¶Õ¸ÕµÕ¥Õ´Õ¢Õ¥Ö€Õ« - Ô³Õ¥Õ²Õ¡Ö€Ö"Õ¸Ö'Õ¶Õ«Ö"Õ« Õ´Õ¡Ö€Õ¦, Ö".Õ"Õ¡Ö€Õ¿Õ¸Ö'Õ¶Õ«, Õ"Õ¡Ö€Õ¿Õ¸Ö'Õ¶Õ« Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ« Õ"ÕµÕ¡Õ½Õ¶Õ«Õ¯ÕµÕ¡Õ¶Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ¶ Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯, Õª.13:00-17:30, 21 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:00, 22 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Սևանի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:00, 23 նոյեմբերի - Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30, 24 Õ¶Õ¸ÕµÕ¥Õ´Õ¢Õ¥Ö€Õ« - Ö".ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶, Ô³.Õ†ÕªÕ¤Õ¥Õ°Õ« Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯, Õª.13:00-17:30, 25 նոյեմբերի - ք.Երևան, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք, ժ.13:00-17:30, 1 դեկտեմբերի - ք.Հրազդան՝ քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30, 1 դեկտեմբերի - ք.Երևան՝ Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-19:00: Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը: