
29 views
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն: ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում: Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև. Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով: N Անցկացման ամսաթիվը Անցկացման ժամը Անցկացման վայրը 22.11.2019Õ©. Õª.13:00-19:00 Ö".ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶, Õ€ÕµÕ¸Ö'Õ½Õ«Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¸Õ²Õ¸Õ¿Õ¡ÕµÕ« 5-Ö€Õ¤ Õ·Õ¥Õ¶Ö"Õ«Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¸Õ² Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Ö" 24.11.2019Õ©. Õª.13:00-19:00 Ö".ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶, Ô³.Õ†ÕªÕ¤Õ¥Õ°Õ« Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯ 24.11.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք 24.11.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք 26.11.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք 29.11.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք 30.11.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք 01.12.2019Õ©. Õª.13:00-19:00 Ö".ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶, Õ€ÕµÕ¸Ö'Õ½Õ«Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¸Õ²Õ¸Õ¿Õ¡ÕµÕ« 5-Ö€Õ¤ Õ·Õ¥Õ¶Ö"Õ«Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¸Õ² Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Ö" 01.12.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ 01.12.2019Õ©. Õª.12:00-17:00 ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք