
73 views
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Նախագծով փոփոխություններ ու նոր կարգավորումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով, որոնք առնչվում են ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ սահմանվել են նոր կարգավորումներ, որոնցով լրացուցիչ երաշխիքներ են տրվում զինվորական ծառայության, ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Արմենպրես» - ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ հաստիքների կրճատման պարագայում նշված անձինք առավելություն կունենան մյուս աշխատակիցների նկատմամբ: Ô³Õ¸Ö€Õ®Õ¸Õ² Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¡Õ® Õ§, Õ¸Ö€ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö'Õ¶Ö" Õ¸Ö'Õ¶Õ« Õ«Ö€ Õ¶Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ°Õ¡Õ½Õ¿Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Ö€Õ³Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ¬Õ¸Ö'Õ®Õ¥Õ¬ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ²Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ£Õ«Ö€Õ¨: Ô³Õ¸Ö€Õ®Õ¸Õ² Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ¥Õ¶ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, Õ©Õ¥ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶Õ¡ÕÕ¡ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¿Õ¡Õ¬: «Դա ենթադրում է, որ գործատուն ում ցանկանա, նրան էլ կարող է ազատել, եթե տեղի է ունենում հաստիքների կրճատում: Մենք նախատեսում ենք օրենսդրական փոփոխություն, որով նախատեսում ենք, որ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք ու առաջին խումբ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամներն ունենան երաշխիքներ: Այսինքն՝ հաստիքների կրճատման պարագայում նրանք առավելություն կունենան մյուսների նկատմամբ»,-ասաց Ժորա Սարգսյանը: Նախագիծը լրամշակված տարբերակով ներկայում դրված է հանրային քննարկման: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այն կներկայացվի ԱԺ-ում: