
51 views
The Telegraph ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¬Ö€Õ¡Õ£Ö€Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ¿Õ¸Ö'Ö€Õ«Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Ô¼Ö€Õ¡Õ£Ö€Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ©Õ¥ Õ«Õ¶Õ¹Õ¸Ö' Õ§ Õ¡ÕµÕ½ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¯Õ«Ö€Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ´Õ¥Õ¯Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¸Ö'Õ´Ö‰ Այսպիսով, ԱՄՆ-ում աշխարհում ամենաշատ օդանավակայաններն են (դրանք 13 513 են), ավիաթռիչքները (9 553 214 թռիչք 2014 թվականին) և ամենաերկար երկաթուղային ցանցը (224 792 կմ)։ Վենեսուելայում վաճառվում է ամենամատչելի բենզինը։ Այստեղ մեկ լիտրի համար պետք է վճարել ընդամենը 0,01 դոլար։ Ֆրանսիան ճանաչվել է ամենաշատ այցելվող երկիրը աշխարհում։ 2015 թվականին Էյֆելյան աշտարակն ու երկրի մյուս տեսարժան վայրերը տեսնելու համար այստեղ է այցելել 84,5 միլիոն մարդ։ Բացի այդ, Ֆրանսիան առաջատար է Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների քանակով։ Կոստա Ռիկան ճանաչվել է ամենաուրախ երկիրն աշխարհում, Սան Մարինոն՝ ամենաանվտանգը։ Մալդիվները առանձնանում են նրանով, որ երկրում գրանցվել են ամենաշատ ամուսնալուծությունները։ Այստեղ տեղաբնակ կանայք 30 տարեկանում, հիմնականում, հասցնում են բաժանվել երրորդ անգամ։ Հարավային Կորեան համարվում է համաշխարհային առաջատարը ինտերնետի արագությամբ։ Բացի այդ, այս երկրում 4G ցանցի ամենալավ հասանելիությունն է։ Հնդկաստանում ամենացածր գներն են, Եգիպտոսում՝ «ամենամատչելի համբուրգերները»։ Անդորրան հայտնի է աշխարհում ամենամեծ գինու պահանջարկով։ Իտալիայն առաջատար է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում առկա օբյեկտների թվով։ Չինաստանը №1-ն է անգլերենին չտիրապետող մարդկանց թվով։ Իսկ Հոնգկոնգը ամենաուրբանիզացված երկիրն է։ Երկրի բնակչության 100%-ը բնակվում է քաղաքներում։ Նյութի աղբյուրը՝ travelnews.am