
103 views
1. Ի՞նչ է խռմփոցը Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով: Անցնելով նեղացած շնչուղիներով, օդի հոսքը վիբրացիայի է ենթարկում փափուկ հյուսվածքները, ինչը և առաջացնում է այն ձայնը, որը մենք անվանում ենք խռմփոց: 2. Ինչո՞վ է վտանգավոր խռմփոցը Խռմփոցը քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ամենակարևոր նշաններից է: Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում զարգանում են բազում վտանգավոր բարդություններ: 3. Ի՞նչ կապ կա քնի և խռմփոցի միջև Խռմփոցն առաջանում է միայն քնի ընթացքում և վկայում է քնի ժամանակ տեղի ունեցող շնչառական խանգարումների մասին: 4. Խռմփոցից ազատվելու ի՞նչ միջոցներ կան Եթե խռմփոցը զուգակցվում է հաճախակի շնչադադարներով, որոնք կոչվում են ապնոէ, ապա անհրաժեշտ է բուժել ապնոէն: Ապնոէի վերացման հետ մեկտեղ անհետանում է նաև խռմփոցը: Եթե խռմփոցը չի զուգակցվում ծանր աստիճանի ապնոէներով, ապա այն վերացնելու նպատակով խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, զերծ մնալ ոգելից խմիչքներից, առավելապես` երեկոյան ժամերին, կիրառել դիրքային թերապիա, այսինքն` չքնել մեջքի վրա: Խորհուրդ է տրվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն, քանի որ որոշ դեպքերում խռմփոցը վերացնելու համար կարելի է կիրառել վիրահատական միջամտություններ: Հարկ եմ համարում նշել, որ յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է և պետք է առանձին քննարկվի ճիշտ բուժական ռազմավարություն մշակելու համար: Բուժական ռազմավարություն սահմանելու համար հաշվի են առնվում շատ հանգամանքներ, մասնավորապես՝ գիշերային քնի հետազոտության արդյունքները, տարիքը, սեռը, մարմնի զանգվածի գործակիցը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը, այդ հիվանդությունների կառավարելի լինելը և այլն: 5. Ի՞նչ է քնի ապնոէն Ապնոէ թարգմանաբար նշանակում է շնչառության դադար: Այն տեղի է ունենում քնի ընթացքում, երբ շնչուղիները նեղանում են և, ի վերջո, ամբողջովին փակվում: Ահա թե ինչ է կատարվում մարդու հետ. նա քուն է մտնում, վերին շնչուղիները խցանվում են, դադարում է թոքերի օդափոխությունը: Մարդը շարունակում է շնչառական շարժումները` ջանալով բացել շնչուղիները, բարձր խռոցով արթնանում է, շնչուղիները բացվում են և նա նորից քնում է: Զարգանում է թթվածնային քաղց, հաճախակի միկրոարթնացումները, որոնք չեն գիտակցվում մարդու կողմից, խաթարում են քնի նորմալ կառուցվածքը: Այդպես կարող է կրկնվել 300-500 և ավելի անգամ մեկ գիշերվա ընթացքում: Փորձեք 10 վայրկյան պահել շունչը դրա հետ մեկտեղ կատարելով շնչառական շարժումներ, նորից շնչել և նորից պահել շունչը… և այդպես շարունակ 5-6 ժամ և դուք կզգաք, թե ինչ է կատարվում մարդու հետ քնի ընթացքում ապնոէների ժամանակ: Մարդը պայքար է մղում շնչելու համար, իսկ առավոտյան արթնանում է հոգնած-ջարդված, գլխացավով, բերանի չորությամբ, բարձր արյան ճնշումով: Այդ ամենի ականատեսն են լինում կողակիցները, որոնք շատ պատկերավոր նկարագրում են այն ամենը, ինչ կատարվում է հիվանդի հետ քնի ընթացքում: Շնչառական դադարները խաթարում են քնի նորմալ կառուցվածքը, ինչը հանգեցնում է արտահայտված ցերեկային քնկոտության և մարդը կարող քնել զրուցելիս, ճաշելիս, մեքենա վարելիս: Լիարժեք քնի բացակայությունը հանգեցնում է նաև հիշողության նվազեցման, տրամադրության անկման, դեպրեսիայի: Այսպիսով, խռմփոցն անվտանգ երեևույթ չէ և ոչ էլ կատակի առարկա, ինչպես մեզանում կարծում են շատերը: Այն լուրջ հիվանդության նշան է, այլ կերպ ասած, օրգանիզմի ահազանգ՝ օգնություն ստանալու համար: 6. Որո՞նք են գիշերային ապնոէի պատճառներն ու ռիսկի գործոնները Ապնոէի զարգացման պատճառները բազմազան են: Առաջնահերթ պատճառներից է քնի ընթացքում վերին շնչուղիների կոլապսի ենթարկվելու հակվածությունը, այսինքն, երբ քնի ընթացքում վերին շնչուղիները հակված են հեշտությամբ փակվել: Դա ապնոէների զարգացման ամենակարևոր և հաճախակի պատճառներից է, որը պայմանավորված է վերին շնչուղիների անատոմիական առանձնահատկություններով, օրինակ` ցածր տեղադրված փափուկ քիմք, նեղ վերին շնչուղիներ, դիմածնոտային տարբեր առանձնահատկություններ, հաստ ու կարճ պարանոց: Այլ պատճառներից են վերին շնչուղիների մկանների թուլությունը, շնչառական կենտրոնի անկայունությունը, ինչպես նաև այլ, մինչ այսօր գուցե և անհայտ պատճառներ: Ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, ծխելը, ոգելից խմիչքների չարաշահումը: Նախկինում համարվում էր, որ արական սեռը ռիսկի գործոն է, այսինքն, տղամարդկանց մոտ ապնոէի զարգացման վտանգն ավելի մեծ է: Սակայն սեռական տարբերությունը պայմանավորված է տարիքով՝ երիտասարդ տարիքում կանանց մոտ, իրոք, ապնոէների հաճախականությունը զիճում է տղամարդկանց, սակայն հետկլիմակտերիկ շրջանում կանանց մոտ ապնոէի առկայության ռիսկը նույնիսկ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: 7. Ի՞նչ ախտանիշներ են լինում քնի ապնոէի ժամանակ Ամենացայտուն և ակհայտ ախտանիշը խռմփոցն է, որը նկատում են ընտանիքի բոլոր անդամները: Հաջորդ, ոչ պակաս ցայտուն և նկատելի ախտանիշը քնի ընթացքում դիտվող շնչադադարներն են: Կողակիցները շատ պատկերավոր նկարագրում են քնի ընթացքում տեղի ունեցող շնչադադարները, որոնք զուգակցվում են բարձրաձայն խռմփոցով և անհանգիստ շարժումներով: Հիվանդները շատ անգամ ստիպված են լինում նստած քնել, ընտանիքի անդամներն էլ հսկում են վերջիններիս՝ ականատես լինելով նրանց տառապանքին: Մյուս կարևոր ախտանիշն է արտահայտված ցերեկային քնկոտությունը: Առավելապես վտանգավոր է, երբ մարդը քուն է մտնում ղեկին: Շատ դեպքեր են հայտնի, երբ ավտովթարի պատճառ է դառնում բուժում չստացող ապնոէով տառապող անձը: ԱՄՆ-ում և եվրոպական 25 երկրներում ապնոէով տառապող անձանց հասարակական տրանսպորտ վարելու իրավունք չի տրվում, եթե նրանք համապատասխան բուժում չեն ստանում: Հաջորդ ախտանիշը սրտանոթային խնդիրներն են՝ բարձր զարկերակային ճնշումը, առիթմիաները, սրտի իշեմիկ հիվանդությունը: Բնույթով լինելով շնչառական հիվանդություն, ապնոէն առաջին հերթին խաթարում է սրտանոթային համակարգը: Ահա թե ինչու հիվանդները սկզբում դիմում են սրտաբաններին: Չբուժված ապնոէի համար շատ հատկանշական են նաև հետևյալ ախտանիշները. գիշերային հաճախամիզություն, գիշերային այրոցներ, քաշի ավելացում, սեռական հնարավորությունների և ցանկությունների անկում, հիշողության և կենտրոնանալու ունակության նվազում, տրամադրության անկում, գրգրվածություն: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¿Õ¥Õ½Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Ö", Õ¡ÕºÕ¶Õ¸Õ§Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¶ Õ¥Õ¶: Ô±ÕµÕ¤ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ°Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾. Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶. Õ¡ÕºÕ¶Õ¸Õ§Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ©Õ©Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Ö"Õ¡Õ²Õ®Õ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´, Õ«Õ½Õ¯ Õ©Õ©Õ¾Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶-Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶ÕÕ¡ÖƒÕ¡Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€, երկրորդ. ապնոէների պատճառով խանգարվում է մարդու քունը, ինչը ևս հանգեցնում է բազում ախտածին հետևանքների: 8. Որքանո՞վ են վտանգավոր քնի ապնոէի հետևանքները Չբուժվելու դեպքում քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, արիթմիաների, կաթվածի, շաքարային դիաբերի, դեպրեսիայի, ճանապարհա-տրանսպորտային վթարների: 9. Ապնոէի ախտորոշման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան Քնի օբստրուկտիվ ապնոէն ախտորոշվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիայի կամ պոլիսոմնոգրաֆիայի միջոցով: Նախքան ախտորոշման մեթոդն ընտրելը գնահատվում է ապնոէի հավանականության աստիճանը: Մեծ հավանականության դեպքում, որպես գործիքային ախտորոշման մեթոդ, ընտրվում է ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Եթե ապնոէի հավանականությունը ցածր է, կամ նյարդաբանական հիվանդությունների առկայության կասկած կա (օրինակ՝ էպիլեպսիա, նարկոլեպսիա), նախնտրելի է կատարել պոլիսոմնոգրաֆիա: 10. Ի՞նչէ պոլիսոմնոգրաֆիան: Պոլիսոմնոգրաֆիան ավելի բարդ հետազոտություն է, քան ռեսպիրատոր պոլիգրաֆիան: Այն իր մեջ ներառում է նաև էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, ինչը թույլ է տալիս որոշել քնի փուլերը և գնահատել քնի կառուցվածքը: 11. Քնի ապնոէի բուժման ի՞նչ մեթոդներ կան Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ռազմավարությունը որոշելու ամենակարևոր ցուցանիշը հիվանդության ծանրությունն է: Միջին և ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժման ոսկե չափանիշ է CPAP թերապիան: Այն, միանշանակ, արդյունավետ բուժական մեթոդ է: Անհրաժեշտ է նշել, որ ապնոէն բուժելու նպատակով դեղորայքային բուժում չի կիրառվում: Թեթև և որոշակի դեպքերում միջին ծանրության ապնոէների ժամանակ կարելի է որպես բուժական մեթոդ քննարկել վիրահատական միջամտությունների, բերանի խոռոչում տեղադրվող մեխանիկական սարքերի կիրառումը: 12. Ի՞նչ է CPAP թերապիան CPAP (continuous positive airway pressure)՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է մշտական դրական ճնշում շնչուղիներում: CPAP թերապիան իրականացվում է CPAP սարքի միջոցով, որը դրական ճնշում է մղում շնչուղիներ` դրանք բաց պահելով ամբողջ քնի ընթացքում: Այսպիսով, վերանում են շնչուղիների նեղացումը և կատարյալ փակումը, հետևաբար, վերանում են ապնոէները, խռմխոցը և բոլոր վտանգավոր հետևանքները: 13. Արդյո՞ք CPAP թերապիան մշտական միջոց է ամբողջ կյանքի համար Այո՛: Ծանր աստիճանի ապնոէները հնարավոր է բուժել միայն երկարատև CPAP թերապիայի միջոցով: Որոշ դեպքերում, մասնավորապես, CPAP թերապիայի արդյուքում քաշի նվազեցման դեպքում, կարելի է դադարել CPAP թերապիան և որոշ ժամանակ անց կատարել կրկնակի հետազոտություն: Ամեն մի դեպք անհատական է, հետևաբար, բուժման ռազմավարությունը և տևողությունը նույնպես անհատական է: 14. Որտե՞ղ բուժվել CPAP թերապիայի միջոցով 10 տարի է, ինչ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է քնի լաբորատորիա, որտեղ ախտորոշվում է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և որոշվում հիվանդի բուժման ռազմավարությունը: CPAP թերապիայի անհրաժեշտության դեպքում իրականացվում է CPAP թերապիայի փորձնական կուրս՝ հիվանդին տրվում է CPAP սարք, ինչը հնրավորություն է տալիս հիվանդին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին, ակնհայտ տեսնել CPAP թերապիայի արդյունավետությունը: 15. Կարե՞լի է ձեռք բերել CPAP սարքեր Ô±ÕµÕ¸Õ›: CPAP Õ½Õ¡Ö€Ö"Õ¥Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ±Õ¥Õ¼Ö" Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¬: 16. Կարե՞լի է CPAP կիրառել առանց նախնական հետազոտման Ո՛չ: CPAP թերապիան լուրջ բուժական մեթոդ է, որը չի կարելի կիրառել առանց ախտորոշման: Այլապես հնարավոր է լուրջ վնաս հասցնել առողջությունը: 17. Ինչպե՞ս կանխարգելել գիշերային ապնոէն Ապնոէի զարգացման կարևոր ռիսկի գործոն է հավելյալ քաշը: Սակայն դա չի նշանակում, որ նիհարներն ապահովագրված են ապնոէ ունենալուց: Այնպես որ, առանձնահատուկ կանխարգելման մեթոդներ գոյություն չունեն: Ինչպես և այլ հիվանդությունների դեպքում, անհրաժետ է վարել առողջ ապրելակերպ: izmirlianmedicalcenter.com Õ"Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ ÕŠÕ¥Õ¿Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶, թոքաբան, բ.գ.դ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոն Õ"Õ¶Õ« Õ¬Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¡Õ¿Õ¸Ö€Õ«Õ¡ÕµÕ« Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€