
19 views
Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին: «Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», - ասել է նախարարը: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½` Õ€Õ€ Ô±Õ† Õ¡Õ¯Õ¡Õ¤Õ¥Õ´Õ«Õ¯Õ¸Õ½ Ô·Õ´Õ«Õ¬ Ô³Õ¡Õ¢Ö€Õ«Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¶Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ¥ÕÕ¶Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕ¸Ö€Õ±Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶ Õ§ Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£, Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿, Õ¸Ö€Õ¡Õ¯ÕµÕ¡Õ¬ Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ¿Õ¹Õ¥Õ¬Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ´Õ¡Õ¶Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¾Õ¡Õ® Õ¤Õ¥Õ²Õ¡ÕµÕ«Õ¶ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ«Ö€Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¨: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում: «Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», - ասել է Արսեն Թորոսյանը: