
47 views
Սրտային անբավարարությունը վիճակ է, երբ սրտամկանն անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել դեպի անոթներ։ Սրտային անբավարարություն կարող է զարգանալ ինչպես սրտի, այնպես էլ այլ օրգանների հիվանդությունների հետևանքով և ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ։ Սրտի մղիչ գործունեության թուլացման հետևանքով դանդաղում է արյան շրջանառությունը։ Այդ ժամանակ արյան հեղուկ մասն անցնում է դեպի հյուսվածքներ և բերում դրանց այտուցման։ Այտուցներն առավել արտահայտված են լինում ոտնաթաթերում, սրունքներում, ազդրերի և որովայնի ստորին հատվածներում։ Տուժածի շնչառությունը դժվարանում է։ Դա արտահայտվում է հնոցի, հազի, կլկլան, աղմկոտ շնչառության ձևով։ Հազը կարող է զուգակցվել փրփրանման, վարդագույն խորխի արտադրությամբ։ Հևոցի և հազի նոպաներն ավելի հաճախ սաստկանում են գիշերը, ֆիզիկական աշխատանքի կամ խոր ապրումների ժամանակ։ Հիվանդի մաշկը դառնում է գունատ, իսկ բերանի շուրջը, շրթունքներին, եղունգներին նկատվում Է կապտավուն երանգավորում։ Հիվանդի պարանոցի շրջանի անոթները դառնում են արտահայտված։ Հիվանդը գանգատվում Է ընդհանուր թուլությունից, հոգնածության զգացումից։ Նա ունենում Է հիվանդագին տեսք։ Սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ հաճախ փոփոխվում Է անոթազարկը՝ դառնալով անկանոն, արագ կամ դանդաղ։ Որքան խորացած Է հիվանդությունը, և ծանր է տուժածի վիճակը, այնքան ուժեղ են արտահայտված այս նշանները։ Շնչառության դժվարացումը կարող Է առաջանալ նաև հանգիստ վիճակում։ Այս դեպքում հիվանդը չի կարող նույնիսկ պառկել։ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերն են՝ Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։ Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։ Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝ կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված, սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին, սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։ Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։ Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։ Ô±Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¡Õ°Õ¡Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¥Ö" Õ·Õ¿Õ¡Õº Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ¥Õ©Õ¥ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Ö", Õ¸Ö€ Õ¿Õ¸Ö'ÕªÕ¡Õ®Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ½Ö€Õ¿Õ¡Õ´Õ¯Õ¡Õ¶Õ« Õ«Õ¶Ö†Õ¡Ö€Õ¯Õ¿ Õ¯Õ¡Õ´ Õ¶Ö€Õ¡ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ¾Õ¡Õ¿Õ©Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§Ö‰ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։ Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»