
85 views
Այս մասին գրում է tert.am-ը:Մասնագետները նշում են, որ մարդու առողջական խնդիրների մասին կարելի է պատկերացում կազմել պարզապես նրա լեզվի ձևին, չափին ու գույնին ուշադրություն դարձնելով: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում անպայման ուսումնասիրել լեզուն մինչ ատամները լվանալը: Սակայն առավել հստակ պատասխան ստանալու համար այս պրոցեդուրան հարկավոր է անցկացնել սնունդ, ըմպելիքներ, ծխախոտ ու դեղորայք օգտագործելուց առնվազն մեկ ժամ անց: Adme.ru կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզվի և դրա վրա առաջացած փառի գույնը: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ«Õ¶Õ¹ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ§ Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ¬Õ¥Õ¦Õ¾Õ« Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨ Առաջին հերթին հարկ է նշել, որ առողջ մարդու լեզուն պետք է ունենա բաց վարդագույն երանգ: Եթե լեզվի գույնը փոխվում է, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար: 1. Եթե լեզուն կարմիր է, ապա բարձր է բորբոքային գործընթացների ու վարակիչ հիվանդությունների առկայության հավանականությունը: 2. Վառ կարմիր լեզուն վկայում է սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների և արյան հիվանդությունների մասին: 3. Լեզվի դեղին գույնը խոսում է ստամոքսի ու լյարդի հիվանդությունների մասին: 4. Լեզուն ստանում է մանուշակագույն երանգ, երբ ի հայտ են գալիս սրտամկանի ու թոքերի հիվանդություններ: 5. Կապույտ երանգով լեզուն վկայում է երիկամների հիվանդությունների մասին: 6. Չափազանց գունատ լեզուն կարող է լինել սխալ սննդակարգի և անգամ ավիտամինոզի ախտանշան: 7. Սպիտակ լեզուն վկայում է գրիպի, սնկային հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման մասին: 8. Լեզվի մոխրագույն երանգը պայմանավորված է լինում մարսողական համակարգի հիվանդություններով: Ինչ հիվանդություների մասին կարող պատմել լեզվի վրա առաջացած փառը Հարկ է հիշել, որ լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառի գույնը կարող են տարբերվել: Անվնաս է համարվում բարակ սպիտակ փառը, որը հեշտությամբ մաքրվում է ատամի խոզանակի միջոցով: Եթե այդ փառը ձեռք է բերում այլ երանգ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ լեզվի վրա առաջացած փառի հաստությունը կախված է հիվանդության լրջության աստիճանից: 1. Հաստ սպիտակ փառը վկայում է ինֆեկցիոն ախտահարման և ինտոքսիկացիայի մասին: 2. Շագանակագույն փառի պատճառ կարող են դառնալ թոքերի հիվանդությունները: 3. Լեզվի վրա դեղին փառի առաջացումը պայմանավորված է լինում մարսողական համակարգի օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրներով: 4. Մոխրագույն փառը վկայում է գաստրիտի և խոցային հիվանդության մասին: Սակայն հարկ է հիշել, որ միայն լեզվի զննումը թույլ չի տալիս հստակ ախտորոշել հիվանդությունը: Բանն այն է, որ երբեմն լեզուն վնասվում է և բորբոքվում վերքի մեջ ներթափանցած բակտերիաների պատճառով, ուստի գույնի փոփոխությունը պայմանավորված է լինում միայն լեզվի վնասվածքով: Սա է պատճառը, որ ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և նշանակել անհրաժեշտ բուժումը: