95 views
Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում տարբեր ախտանշանների միջոցով, ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար: Սա է պատճառը, որ այս կամ այն հիվանդության ախտանշաններն իմանալն ու օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ ուշադիր լինելն այդքան կարևոր է: Այս մասին գրում է tert.am -ը: Սակայն լինում են նաև բավական արտասովոր ախտանշաններ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Օրինակ քչերը գիտեն, որ առողջական ամենատարբեր խնդիրների մասին կարելի է գլխի ընկներ՝ պարզապես մարդու ոտնաթաթերին նայելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն առողջական խնդիրները, որոնց մասին կարող են պատմել մարդու ոտնաթաթերը: Առհասարակ՝ մասնագետները նշում են, որ առողջական վիճակը ստուգելու համար մարդը պետք է հաճախ զննի սեփական ոտնաթաթերը, քանի որ մարմնի այս հատվածն օգնում է ախտորոշել բազմաթիվ լուրջ հիվանդություններ և խուսափել հետագա բարդություններից: Օրինակ՝ հարկավոր է հաճախ ուշադրություն դարձնել եղունգների գույնին, քանի որ դրանք հաճախ հուշում են բավական լուրջ հիվանդությունների մասին: Եղունգների դեղնածություն ը կարող է պայմանավորված լինել սնկային վարակով, սակայն սա միակ խնդիրը չէ, որը դրսևորվում է այս ախտանշանով: Եղունգների դեղին երանգը կարող է վկայել նաև էկզեմայի կամ պսորիազի մասին, իսկ հազվադեպ լինում է նաև դեղին եղունգի համախտանիշի մասին վկայող ախտանշան, որի դեպքում առաջանում են այտուցներ և թոքերում սկսում է հեղուկ կուտակվել: Բացի այդ, եղունգի գույնը կարող է փոխվել նաև վնասվածքի հետևանքով, ուստի անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել և լուրջ հետևանքներ ունենալ: Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել նաև ոտքերի մշտական սառնությունը , քանի որ դա նույնպես կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների: Օրինակ՝ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով , որն անտեսելը կարող է ճակատագրական լինել: Բանն այն է, որ շաքարային դիաբետի դեպքում վատանում է արյան մատակարարումը ծայրամասային անոթներին և խանգարվում է ոտնաթաթերի նյարդերի աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է ոտնաթաթերի սառնության: Եթե ոտքերի սառնությունն ուղեկցվում է նաև ցավոտ զգացողություններով , ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին, քանի որ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել ցրտահարությամբ, որն առավել հաճախ հանդիպում է տարվա ցուրտ եղանակին և հիմնականում երիտասարդների ու տարեցների մոտ: Շատ կարևոր ախտանշան է նաև ոտնաթաթերի մաշկի մշտական չորությունն ու ճաքերի առկայությունը ՝ անգամ պարբերաբար խոնավեցնելու և խնամելու դեպքում: Սա կարող է լինել հիպերկերատոզի ախտանշան, որի դեպքում մաշկը հաստանում է և վիճակը չի հաջողվում բարելավել անգամ հատուկ քսուքների միջոցով: Սակայն չորությունն ու ճաքերը կարող են պայմանավորված լինել նաև այլ վտանգավոր հիվանդություններով, որոնց շարքին են դասվում դերմատոֆիտիան (стопа атлета, մարզիկի ոտնաթաթ), դերմատիտը, պսորիազը, էկզեման և այլն: ÕˆÕ¹ Õ´Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ¡Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ« Õ¿Õ°Õ¡Õ³ Õ°Õ¸Õ¿ Õ¨, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¡ÕµÕ¶ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ·Õ¿ Õ§ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¾Õ¡Õ¿ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ¸Õ¾: ÔµÕ©Õ¥ Õ¡ÕµÕ½ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶ Õ« Õ°Õ¡ÕµÕ¿ Õ§ Õ£Õ¡Õ¬Õ«Õ½ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¡ÕºÕ¡ Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ½Õ¶Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, Õ¸Ö€Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬: Լուրջ ախտանշան կարող են լինել նաև ոտնաթաթի ջղաձգումները : Այս դեպքում սպազմները սովորաբար պայմանավորված են լինում արյան շրջանառության խագարումով, որից ազատվելու համար հարկավոր է ընդունել մագնեզիումի հավելումներ կամ օգտագործել մագնեզիումով սփրեյ: Առողջական մի շարք խնդիրների մասին կարող են վկայել նաև ոտնաթաթերի այտուցվածությունն ու ցավը : Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել քրոնիկ կամ սուր հիվանդություններով, ինչպես նաև անհարման կոշիկով: Բացի այդ, այտուցները կարող են վկայել նաև սրտամկանի, երիկամների և ավշային համակարգի հիվանդությունների մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս ախտանշանը: Եվ վերջապես՝ հարկ է հիշել, որ ոտնաթաթի վրա ի հայտ եկած ցանկացած չապաքինվող վերք կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հիվանդություններով: Երբեմն խոսքը հասարակ գորտնուկի մասին է լինում, որը հաճախ արյունահոսում է և առաջացնում է տհաճ զգացողություններ, իսկ երբեմն էլ խնդիրը կարող է պայմանավորված լինել տարատեսակ գենետիկ հիվանդություններով: Անկախ ամեն ինչից՝ հարկավոր է շատ ուշադիր լինել և ոչ մի դեպքում չանտեսել նման ախտանշանները, քանի որ դրանք կարող են դառնալ լուրջ բարդությունների առաջացման պատճառ: Հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով ի հայտ եկած մի շարք այլ խնդիրների դեմ պայքարելը, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել, պարբերաբար բուժզննում անցնել, իսկ խնդիրների առկայության դեպքում անմիջապես խորհրդակցել մասնագետի հետ և հետևել նրա բոլոր ցուցումներին: Նյութի աղբյուրը՝ tert.am