
105 views
Վիտամինային դեղամիջոցները շատ տարածված են, սակայն քչերը գիտեն, թե երբ և ինչպես է հարկավոր դրանք օգտագործել: Մասնագետները հաճախ են վիտամիններ նշանակում՝ անկախ օրգանիզմում դրանց մակարդակից ու մարդու սննդակարգից, մինչդեռ բրիտանացի գիտնականները նշում են, որ շատերին պոլիվիտամիններ պետք չեն, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ վնասակար են: Մասնագետները նշում են, որ առողջ սննդակարգի դեպքում մարդը հավելյալ վիտամինների կարիք չի ունենում: Հաճախ նշվում է, որ մեծ քանակությամբ վիտամիններն օգտակար են, սակայն դա բնավ այդպես չէ: Մասնագետներն առանձնացրել են 9 վիտամին ու հանքանյութ, որոնց չարաահումը կարող է վտանգավոր լինել: Այս ցանկում են հայտնվել E և B6 վիտամինները, բետա-կարոտինը, ցինկը, պղինձը, նիկելը, սիլիցիումը, բորը և սելենը, ուստի խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել դեղամիջոցներում դրանց չափաքանակին: Այդ տարրերի օրական թույլատրելի չափաբաժինը հետևյալն է. · Վիտամին B6՝ 10 մգ, · Վիտամին E՝ 727 մգ, · Բետա-կարոտին՝ 7 մգ, · Պղինձ՝ 5 մգ, · Ցինկ՝ 25 մգ, · Սելեն՝ 0.2 մգ · Սիլիցիում՝ 1500 մգ, · Նիկել՝ 0.16 մգ, · Բոր՝ 5.93 մգ: ÔµÖ€Õ¢ Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ · Մասնագետները կարծում են, որ վիտամինների և հանքանյութերի հավելյալ ընդունումն օգտակար է մինչև հղիության 12-րդ շաբաթում գտնվող կանանց և հղիությունը պլանավորող կանանց: Նրանք պետք է օրական 0.4 մգ ֆոլաթթու ընդունեն, քանի որ դա կնվազեցնի նորածնի մոտ ողնուղեղի բնածին արատների առաջացման հավանականությունը: · Բացի այդ, շատ դեպքերում դաշտանի ժամանակ մեծ քանակությամբ արյուն կորցնող կանանց բժիշկները երկաթով դեղամիջոցներ են նշանակում: Սակայն այդ դեղամիջոցները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ: · 6 ամսականից մինչև երկու տարեկան երեխաների համար շատ օգտակար են A, C և D վիտամիններով կաթիլները: · Բժշկի նշանակման դեպքում հղիներն ու որոշ տարեցները կարող են ընդունել նաև օրական 10 մկգ վիտամին D: ÕˆÖ€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Կա երկու իրավիճակ, որոնց դեպքում վիտամինները կարող են վտանգավոր լինել. · Հղիները չպետք է ընդունեն վիտամին A (ռետինոլ) առանց բժշկի նշանակման, քանի որ գոյություն ունի կապ ռետինոլի մեծ քանակության ու երեխայի մոտ բնածին արատների զարգացման միջև: Հղիներին նաև խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդ, քանի որ այդ մթերքը ռետինոլի հարուստ աղբուր է: · Նաև հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի օրական 10 միլիգրամից ավել վիտամին B ընդունել, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նյարդերի աշխատանքի վրա: ÕŽÕ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö' Õ°Õ¡Õ¶Ö"Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 վիտամին ու հանքանյութ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել: ÕŽÕ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ Ð'6 Այս վիտամինի չարաշահման հիմնական հետևանքը նյարդերի ախտահարումն է: Նման բարդություններ սովորաբար առաջանում են թույլատրելի չափաբաժինը գերազանցելու և/կամ վիտամինը երկար ժամանակ ընդունելու հետևանքով: Որպես կանոն՝ նյարդերն ախտահարվում են վիտամինի ընդունումը դադարեցնելուց հետո: Ընդ որում՝ որոշ դեպքերում խնդիրն անբուժելի է լինում: Սովորաբար վիտամին B6-ի հետևանքով առաջացած նյարդերի ախտահարման առաջին ախտանշանները քայլվածքի խանգարումն ու ոտնաթաթի թմրածությունն է լինում, որից հետո խանգարվում է ձեռքերի զգայունությունն ու շարժումների կոորդինացիան և առաջանում է դող վերջույթներում: Այս խնդրին հատուկ են նաև ցավի հանդեպ զգայունության նվազումն ու բարձր ջերմությունը: Ô²Õ¥Õ¿Õ¡-Õ¯Õ¡Ö€Õ¸Õ¿Õ«Õ¶ Նախկինում այս տարրն անվնաս է համարվել և դրա միակ բարդությունը համարվել է մաշկի դեղնածությունը: Սակայն մասնագետները պարզել են, որ այն 18-28%-ով բարձրացնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը ծխողների մոտ: Առհասարակ՝ այն խթանիչ հատկություն ունի որոշ ուռուցքների համար: Ընդ որում՝ այդ տարը շարունակում է ներկայացվել, որպես քաղցկեղը կանխարգելող հիանալի միջոց: Նաև պարզվել է, որ բետա-կարոտինը բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը նախկինում ասբեստի հետ աշխատած մարդկանց մոտ, ինչպես նաև սրտամկանի կաթվածի հավանակությունը, եթե մարդը նախկինում արդեն սրտամկանի կաթված է ունեցել: Վիտամին Е Վիտամին E-ի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գլխացավ, հոգնածության զգացում, աղեստամոքսային խնդիրներ, պատկերի երկակիություն ու մկանային թուլություն: Այս վիտամինը նաև կարող է խանգարել յուղում լուծվող մյուս տարրերի ազդեցությանը: Բացի այդ, ծխողների մոտ այս վիտամինի ընդունման դեպքում բարձրանում է ներգանգային արյունազեղման հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը: Առհասարակ՝ վիտամին E-ն կարող է նվազեցնել արյան մակարդելությունը՝ մեծացնելով գլխուղեղի կաթվածի վտանգը: Սրտի հիվանդություններից տառապողների մոտ այն էլ ավելի շատ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ մինչ օրս նշանակվում է սրտի հիվանդությունների կանխարգելման համար: ÕŠÕ²Õ«Õ¶Õ± ÕŠÕ²Õ¶Õ±Õ« Õ¹Õ¡Ö€Õ¡Õ·Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® Õ£Õ¬ÕÕ¡Õ¾Õ¸Ö€ Õ¯Õ¸Õ²Õ´Õ¶Õ¡Õ¯Õ« Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶ Õ§: Ô±ÕµÕ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ¿Õ¸Ö"Õ½Õ«Õ¯ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€ Õ§ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¸Ö'Õ´, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¥Õ® Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¢Õ¡ÕªÕ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ´Õ¡Õ´Õ¢: Õ'Õ«Õ¶Õ¯ Ցինկով դեղամիջոցները հաճախ են առաջացնում որովայնի կծկումային ցավեր ու սրտխառնոց: Սովորաբար դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին կամ շատ քիչ քանակությամբ սննդի հետ ցինկ ընդունելու դեպքում: Մեծ քանակությամբ ցինկը խանգարում է պղնձի յուրացմանը՝ առաջացնելով այդ տարրի դեֆիցիտ: Այս ամենի հետևանքով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը և առաջանում են խնդիրներ՝ կապված սրտամկանի հետ: Բացի այդ, երկաթն ու ցինկը բացասաբար են ազդում մեկը մյուսի յուրացման վրա, ինչը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն): Սելեն Սելենն օժտված է բազմաթիվ տոքսիկ հատկություններով: Սելենով քրոնիկական ինտոքսիկացիայի առաջին ախտանշանը մազերի ու եղունգների ախտահարումն է, որը հաճախ ուղեկցվում է նյարդային համակարգի վրա ունեցած բացասական ազդեցությամբ ու օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաներով: Բացասական ազդեցության համար հարկավոր է օրական ընդամենը 0.85 մգ սելեն ընդունել: Բացի այդ, սելենի սուլֆիդն օժտված է քաղցկեղածին հատկությամբ, ուստի հարկավոր է ստուգել, թե ինչ ձևով է այն ներառված դեղամիջոցի մեջ: Այս տարրը նաև բացասաբար է ազդում որոշ կենդանիների վերարտադրողական համակարգի վրա, սակայն մարդկանց դեպքում դեռ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություներ: Սիլիցիում Մարդու համար սիլիցիումի թունավոր լինելու մասին տեղեկությունները քիչ են, սակայն կենդանիների մոտ այն հաճախ առաջացնում է աճի ուշացում և փոխում է արյան մեջ որոշ հանքանյութերի մակարդակը: Սիլիցիումի տեսակներից մեկը՝ քվարցը օժտված է քաղցկեղածին հատկություններով (շնչելիս), սակայն դա չի վերաբերում ներքին օգտագործմանը: Õ†Õ«Õ¯Õ¥Õ¬ Շնչելու դեպքում նիկելն ունենում է քաղցկեղածին հատկություն: Նիկել ընդունած կենդանիների մոտ հաճախ ծնվում են մահացած կամ նվազ քաշ ունեցող ձագեր: Նաև հայտնի է, որ այս տարրը մաշկի հետ շփման դեպքում հաճախ ալերգիկ ռեակցիա է առաջացնում, սակայն սննդամթերքում ու դեղամիջոցներում դրա պարունակությունը նույնպես բավարար է ալերգիկ ռեակցիայի առաջացման համար: Ô²Õ¸Ö€ Կենդանիների վրա անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարրը բացասաբար է ազդում երկու սեռի ներկայացուցիչների վերարտադրողական համակարգի վրա՝ առաջացնելով սաղմի զարգացման արատներ: Չնայած, որ մարդկանց վրա այն նույն կերպ չի ազդել, բորի չարաշահման դեպքում գիտնականները չեն բացառում նման հետևանքները: Բանն այն է, որ մարդկանց մասնակցությամբ գիտափորձերի ժամանակ կիրառվել են ավելի փոքր չափաբաժիններ, ուստի զգուշանալն ավելորդ չի լինի: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 4 շաբաթ շարունակ օրական 10 մգ բոր ընդունելը բավական է տղամարդկանց օրգանիզմում կանանց հորմոնի մակարդակը բարձրացնելու համար: Նյութի աղբյուրը՝ aif.ru