
103 views
Մարդու մկաներն ու երիկամները 73%-ով բաղկացած են ջրից, արյունը ՝ 83%-ով, թոքերը՝ 90%-ով, իսկ ուղեղը՝ 76%-ով: Մարդու օրգանիզմը կորցնում է հեղուկը մեզի ու քրտինքի հետ, այդ պատճառով մարդու ընդհանուր ինքանզգացողության համար հեղուկի պաշարի համալրումը օրգանիզմում մեծ նշանակություն ունի: Որպես կանոն, օպտիմալ խոնավեցման համար կանայք պետք է օրական խմեն 2.2 լիտր ջուր, իսկ տղամարդիկ՝ 3 լիտր: Նշված քանակության հեղուկի բացակայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, որն էլ կարող է դրսևորվել հետևյալ ախտանշաններով: 1. Մուգ դեղին գույնի մեզ Դա հանդիսանում է 1-ին ախտանշաններից մեկը, որը վկայում է ոչ բավարար քանակությամբ հեղուկի օգտագործման մասին: Առողջ մարդու մեզը պետք է լինի բաց դեղին(սաթի գույնի): Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հեղուկի բացակայության արդյունքում երիկամները արտազատում են մնացորդների մեծ քանակություն, որոնք էլ հանգեցնում են նրան, որ մեզը դառնում է մուգ: Մեզը կարող է նման երանգ ունենալ նաև որոշ դեղամիջոցների, В խմբի վիտամինների, բազուկի, հապալասի, ծնեբեկի ու սննդային գունանյութերի օգտագործման արդյունքում: Նման ախտանշանների առկայության դեպքում ավելացրեք օգտագործվող ջրի քանակությունն ու հետևեք մինչև որ այն բաց երանգ ստանա: Իսկ եթե երկար ժամանակ այն չի փոխում իր գույնը, ապա դա կարող է վկայել ավելի լուրջ հիվանդությունների՝ հեպատիտի կամ միզապարկում քարերի մասին: 2. Õ"Õ¥Õ¦Õ« Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Ö€Õ³Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Մարդկանց մեծ մասի մոտ միզարձակումը 24 ժամվա ընթացքում կարող է լինել 6-ից 7 անգամ: Իսկ եթե մարդը քիչ է հեղուկ օգտագործում, ապա օրգանիզմում հեղուկի քանակությունը կրճատվում է, որն էլ և ազդում է միզարձակման պրոցեսի քանակության վրա: Եթե միզարձակումը օրական 6 անգամից քիչ է, ապա մեծացրեք օգտագործվող հեղուկի քանակությունը: 3. Õ"Õ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ջրազրկումը հանդիսանում է փորկապության տարածված պատճառներից մեկը։ Հաստ աղիքում բավարար քանակությամբ հեղուկը մեծ նշանակություն ունի աղիների նորմալ աշխատանքի համար, իսկ ջրի սակավությունը հանգեցնում է վերջինիս հետ կապված խնդիրների առաջացմանը: Փորկապության կանխարգելման ու բուժման համար համոզվեք, որ օգատործում եք բավարար քանակությամբ հեղուկ և բջջանյութ, որը առկա է մրգերում ու բանջարեղեններում: Փորկապությունը կարող է նաև ֆիզիկական ակտիվաության, հիպոթիրեոզի, աղիների բորբոքման ու դիսբակտերիոզի, սննդային գերզգայնության ու սթրեսի հետևանք լինել: 4. Õ‰Õ¸Ö€ Õ´Õ¡Õ·Õ¯ Õ¸Ö' Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¨Õ¶Õ¤Õ£Õ®Õ¾Õ¡Õ® Õ¯Õ¶Õ³Õ«Õ¼Õ¶Õ¥Ö€ Մասնագետների կարծիքով, ջրազրկումը կարող է հանգեցնել մաշկի գրգռման, բորբոքման ու քորի: Ավելի ծանր դեպքերում մաշկը կարող է թեփոտել ու դառնալ կարմիր, ճաքել ու արնահոսել: Երբ մաշկը կորցնում է իր խոնավությունը, բջիջները մահանում են, արդյունքում հայտնվում են ավելի խոր ընդգծված կնճիռներ և մաշկը ավելի ծեր տեսք է ունենում: Մաշկի թարմացման լավագույն տարբերակը շատ քանակությամբ ջրի օգտագործումն է: 5. Քաղց ու քաշի ավելացում Մարդու օրգանիզմը շատ խելացի է, սակայն այն ունի մի խնդիր՝ չի տարբերում քաղցի ու ծարավի միջև եղած տարբերությունը: Հիպոթալամուսը, ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է քաղցի ու ծարավի կարգավորման համար: Եթե դուք ցանկանում եք նվազեցնել կամ պահպանել ձեր մարմնի զանգվածը, ապա համոզվեք, որ օգտագործում եք բավարար քանակությամբ ջուր: Եթե քաղց եք զգում, մինչ որևէ բան ուտելը, խմեք 1 բաժակ ջուր ու սպասեք 10-15 րոպե և եթե քաղցի զգացողությունը դեռևս առկա է, կարող եք հանգստ սնվել, քանի որ դա «իսկական քաղցն» է: 6. Բերանում ծարավի ու չորության զգացողություն Ծարավի զգացողությունը արդեն վկայում է այն մասին, որ օրգանիզմը մի փոքր ջրազրկված է: Բերանի չորությունը ծարավի հետևանք է և վկայում է այն մասին, որ օրգանիզմի լորձաթաղանթներին խոնավություն է անհրաժեշտ: Այդ պատճառով հարկավորէ օրվա ըթացքում շատ ջուր խմել: 7. Գլխացավեր Եթե մարդը քիչ է ջուր օգտագործում, այդ դեպքում օրգանիզմը փորձում է պահպանել ու կլանել ջուրը բոլոր հյուսվածքներից, որպեսզի այդ կերպ կարողանա փոխհատուցել օգտագործվող հեղուկի բացակայությունը: Արդյունքում մարդու ուղեղի հյուսվածքները կորցնում են իրենց խոնավության մի մասն ու սեղմվում են՝ հեռվանալով գանգից: Ցավային ընկալիչները ակտիվանում են և առաջանում է գլխացավ: Ջրի քանակության պակասից նվազում է ուղեղ ներթափանցող արյան ծավալն ու թթվածին քանակությունը: Արդյունքում ուղեղում արյունատար անոթները լայնանում են, որն էլ և հանգեցնում է այտուցվածության ու բորբոքման՝ ուժեղացնելով գլխացավը: 8. Õ€Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Համաձայն 2011 թվականին կատարծավ հետազոտությունների տվյալների, չափից շատ ջրազրկումը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն և էներգիայի նվազում: Մասնագետները խորհուրդ են տալիս հոգանծության դեպքում օգտագործել ոչ թե թեյ, սուրճ, գազավորված ըմպելիքները, այլ ընդամենը ջուր: 9. Հոդացավեր Ջուրը հոդերի համար հանդիսանում է յուրատեսակ «քսուք», որը թույլ է տալիս ոկորներին սահել իրար վրայով: Երբ օրգանիզմը չի ստանում բավարար քանկությամբ ջուր, հոդերում ձևավորվում է սննդային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է աճառային բջիջների վնասմանը: Այդ պատճառով, եթե դուք տառապում եք հոդացավերից, աշխատեք ուշադրություն դարձնել օգտագործվող ջրի քանակին: 10. Ô¹Õ¸Ö'ÕµÕ¬ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Ջրազրկումը բարձրացնում է արյան մեջ տոքսիների կոնցենտրացիան, որն էլ և կարող է թուլացնել իմունային համակարգը: Օպտիմալ խոնավեցումը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար։ Այն օգնում է պայքարել հիվանդության կողմնակի ազդեցությունների դեմ ու օգնում է իմունային համակարգին հաղթահարել վարակները: Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր հեղուկները ապահովում են խոնավություն, սակայն դա այդպես չէ: Որոշ ըմպելիքներ, ինչպես օրինակ սուրճն ու որոշ հյութերը ջրազրկում են օրգանիզմը՝ կոֆեինի ու շաքարի քանկության պատճառով: Մասնագետների կարծիքով, շատ հիվանդություններ դրական են արձագանքում ջրի բարձր քանկության օգտագործմանը: Ըստ նրանց, շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, ասթման ու հոդացավերը հնարավոր է բուժել, եթե պարզապես ավելացնել օգտագործվող ջրի քանակությունը: Եթե դուք ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, ապա հիշեք, որ անգամ փոքր փոփոխությունները հանգեցնում են մեծ արդյունքների: Աղբյուրը՝ vajnoe.com