
113 views
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ (2019թ. մարտի 25-ի թիվ 299 – Ա) Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում: 2002–2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ: 2012–2014 թվականներին ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում` հանրային կառավարում մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ (2010-2013): 2013-2014 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¥Õ²Õ¥Õ¬ Õ§ Ô¹Õ«Õ¾ 5 ÕºÕ¸Õ¬Õ«Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡ÕµÕ« Õ¿Õ¶Ö…Ö€Õ¥Õ¶Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ ÕºÕ¡Õ·Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€: Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության, առողջության առաջնային օղակի աշխատանքը: 2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: Նույն տարում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է մինչև 2018 թվականը: 2019 –ին կրկին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն: Լևոն Հակոբյանը ութ տպագիր հոդվածի հեղինակ է: «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման հիմնավորումը» թեմայով թեկնածուական ատենախոսության նախնական փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի նիստում (դեկտեմբեր 2018): Աշխատանքը երաշխավորվել է հրապարակային պաշտպանության: Ամուսնացած է, ունի 3 դուստր: