
93 views
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն): ԱՀԿ տվյալներով՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների շրջանում 1.9 մլրդ մարդ ունեցել է քաշի ավելցուկ, որից 650 մլն՝ ճարպակալում: 5-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմել է 18%: Միևնույն ժամանակ, աշխարհում մինչև 5 տարեկան 41 մլն երեխա ունեցել է ավելցուկային քաշ և ճարպակալում: Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը նույնպես խնդրահարույց են: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում): Հարկ է նշել, որ ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, իսկ 40-49 տարիքային խմբից սկսած՝ կանանց շրջանում։ 30-49 տարիքային խմբում կանանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշը կտրուկ աճում է՝ հասնելով 71․9%-ի։ Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։ Ինչ վերաբերում է COVID-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալների համաձայն՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։ ԱՀԿ–ն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ՈՎՀ կանխարգելումը և վերահսկումը դիտարկում է որպես առանցքային հարց և հորդորում համավարակի հաղթահարման գործընթացում մեծ ուշադրություն դարձնել զուգակցող ՈՎՀ առկայությանը, այդ թվում՝ ճարպակալմանը, որը ոչ միայն ինքնուրույն քրոնիկական հիվանդություն է, այլև բարձր ռիսկի գործոն մի շարք այլ հիվանդությունների համար։ COVID-19 համավարակի պայմաններում ձեռնարկված սահմանափակումները լուրջ մարտահրավեր են ֆիզիկական ակտիվության և առողջ սնուցման հասանելիության նվազման առումով, որոնք նպաստում են ճարպակալման առաջացմանը, հետևաբար և' շաքարային դիաբետի, և' սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Այս առումով խիստ կարևորվում է այս ընթացքում առողջապահական համակարգերի կողմից ՈՎՀ կանխարգելման և վերահսկման հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելը: Փաստերը վկայում են, որ ՈՎՀ ունեցող մարդիկ առանձնապես խոցելի են COVID-19-ի նկատմամբ: Մինչ այժմ աշխարհում իրականացված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը SARS-CoV-2 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է: Շուրջ 500 հազար պացիենտի շրջանում կատարված հետազոտության տվյալներով` հոսպիտալացված 340 հիվանդից 44%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 34%-ը` գիրություն: Մեկ այլ` OpenSAFELY ուսումնասիրություն անդրադարձել է ավելի քան 12 միլիոն էլեկտրոնային գրառման. 5683 մահվան ելքով հիվանդներից 29%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 33%-ը` գիրություն: Հետազոտությունը վկայում է, որ COVID-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ և կրկնակի բարձր է այն պացիենտների մոտ, ում մարմնի քաշի ինդեքսը 40-ից բարձր է: Ô±ÕµÕ½ÕºÕ«Õ½Õ¸Õ¾, Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Ö"Õ¡Õ·Õ« Ö‡ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ«Õ»Ö‡ Õ¯Õ¡ÕºÕ¨: Ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ·Õ¡Õ¢Õ¡Õ©Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ 150 Ö€Õ¸ÕºÕ¥ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¾Õ¸Ö€ Õ¯Õ¡Õ´ 75 Ö€Õ¸ÕºÕ¥ Õ«Õ¶Õ¿Õ¥Õ¶Õ½Õ«Õ¾ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¡ÖƒÕ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¨, հրաժարվել ծխախոտից, պահպանել ռացիոնալ և առողջ սնուցման կանոնները՝ սահմանափակել շաքարի, գազավորված ըմպելիքի և աղի օգտագործումը, նախապատվությունը տալ բանջարեղենային սննդին, օրական օգտագործել առնվազն 450 գրամ միրգ և բանջարեղեն: