
75 views
Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից, հիվանդի ընդհանուր վիճակից և մաստէկտոմիայից հետո կիրառվող բուժման եղանակներից: Ձեռքի լիմֆեդեմայի առաջացման պատճառները Մաստէկտոմիայի ընթացքում կարող է հեռացվել ոչ միայն կրծքագեղձը , այլ նաև ավշային հանգույցները և անոթները: Սակայն ավիշը (հյուսվածքային հեղուկ, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին նյութափոխանակության արգասիքներից մաքրվելու համար) միևնույնն է պետք է շարունակի շարժումը, այդ պատճառով այն ուղի է փնտրում վիրահատական միջամտության ընթացքում չվնասված ավշային անոթներով շարժվելու համար: Այս ամենի արդյունքում իրականացված վիրահատության կողմը ավշի հոսքը կտրուկ դանդաղում է, և սկսում է ձեռքի այտուց զարգանալ: Մաստէկտոմիայից հետո զարգացած այտուցի աստիճանը պայմանավորված է հեռացված ավշային հանգույցների քանակով, ինչպես նաև նրանով, թե ի սկզբանե ինչ նշանակության ավշային անոթներ են ներգրավված եղել ավշի արտահոսքի մեջ: Կարևո՛ր է. Ուշադիր եղեք ձեռքի նկատմամբ և խուսափեք քերծվածքներից, վնասվածքներից և ծանրաբեռնվածությունից Արտահայտված ծանրաբեռնվածությունը հաճախ հանդիսանում է մաստէկտոմիայից հետո ձեռքի այտուցի առաջացման նպաստող գործոն, քանի որ բերում է երակային և ավշային անոթների լայնացման և բեռնվածության մեծացման: Ընդ որում կարևոր է խուսափել ինչպես ծանրություններ բարձրացնելուց, այնպես էլ ձեռքի կրկնվող միանման շարժումներից: Լիմֆեդեմայի ամենավտանգավոր բարդությունը հանդիսանում է կարմիր քամին: Այն մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակ է, որը բերում է տենդի, ձեռքի կարմրածության, ինքնազգացողության վատացման, որն էլ նպաստում է ձեռքի կտրուկ և կայուն այտուցի հարաճմանը: Մեկ անգամ առաջացած այս ծանր վարակը կարող է կրկնվել նորից ու նորից: Կարմիր քամի առաջացնող ստրեպտոկոկերը տարածված են ամենուրեք, այդ թվում օդում և բոլորը պարբերաբար առնչվում են նրանց հետ: Սակայն վարակի զարգացման ռիսկը կտրուկ աճում է մաշկի տարբեր վնասումների ժամանակ (սալջարդ, վնասվածք) և ավշային այտուցի առկայության դեպքում: Այս «արատավոր շրջանը» ընդհատել նույնիսկ համալիր բուժման դեպքում դժվարանում են նույնիսկ փորձառու մասնագետները: Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ°Õ¡Õ½Õ¯Õ¡Õ¶Õ¡Õ¬, Õ¸Ö€ Õ¬Õ«Õ´Ö†Õ¥Õ¤Õ¥Õ´Õ¡ Õ§ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Լիմֆոստազի (ավշի կանգ) հիմնական դրսևորումը հանդիսանում է այտուցը, որը կարող է առաջանալ վիրահատական բուժումից անմիջապես հետո կամ ամիսներ և տարիներ անց: Հիվանդության սկզբնական շրջանում այն միշտ անցավ է և առաջին հերթին ընդգրկում է նախաբազուկը և դաստակը: Արտաքնապես ձեռքը դառնում է այտուցված, կարող են մատանին, ձեռքի ժամացույցը մաշկի վրա հետքեր թողնեն: Եթե ավշային այտուցն ուղեկցվում է ցավային զգացողություններով, այն պետք է զգոնացնի: Առաջին հերթին հենց ցավերն են առիթ հանդիսանում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու և բժիշկ-ուռուցքաբանի խորհրդատվության համար (հիմնական հիվանդության ռեցիդիվը բացառելու համար): Լիմֆեդեմայի բուժման կապակցությամբ պետք է դիմել լիմֆոլոգին և այս հարցը չպետք է ձգձգել: Այտուցի զարգացման վաղ շրջանում մաշկում և ենթամաշկային ճարպաբջջանքում դեռևս անդարձելի փոփոխություններ տեղի չեն ունենում: Այտուցները փափուկ են, և դրանց վերացումն այդ շրջանում ավելի հեշտ է, քան հետո, երբ այտուցը դառնում է ավելի կարծր և շատ դժվարությամբ է վերանում: Ավշային այտուցների ախտորոշումը և բուժումը Մաստէկտոմիայից հետո լիմֆեդեմայի բուժումը պետք է լինի համալիր և մի քանի փուլից բաղկացած: Առաջին հերթին անհրաժեշտ է լիմֆոլոգի խորհրդատվություն և ախտորոշում: Զննման ժամանակ բժիշկը որոշում է այտուցի խտությունը և չափում ձեռքը, որն անհրաժեշտ կլինի հետագայում այտուցի նվազեցման վերահսկման համար: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է վերին վերջույթների ուլտրաձայնային անգիոսկանավորում: Երկրորդ փուլ՝ ձեռքից հեղուկի արտահոսքի բարելավում: Դրա համար ողջ աշխարհում կիրառվում է համալիր ոչ դեղորայքային բուժում, որի հիմքը հանդիսանում է մանուալ լիմֆոդրենաժը և վերջույթի բանդաժավորումը: Սակայն պրոցեդուրաների իրականացման առանձնահատկությունը, տևողությունը, սեանսների քանակը, բուժման լրացուցիչ եղանակները ընտրում է բժիշկ-լիմֆոլոգը ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի անհատական առանձնահատկությունները: Այտուցի նվազեցման պրոցեսի ավարտից հետո հաջորդում է վերջնական փուլը՝ հատուկ նշումներով կոմպրեսիոն տրիկոտաժեղենի ընտրությունը: Էլաստիկ կոմպրեսիան հանդիսանում է արդյունավետ բուժման կարևոր բաղադրիչներից մեկը: Լիմֆեդեմայի բուժման ժամանակ կիրառվում է հարթ գործվածքի կոմպրեսիոն տրիկոտաժի բացարձակապես առանձին տեսակ: Այն օժտված է ձգման ցածր աստիճանով, պահում է ձևը և կատարում է բանդաժի ֆունկցիա: Ավշային այտուցը չբուժելու դեպքում հյուսվածքներում, բացի հեղուկից, աստիճանաբար կկուտակվեն սպիտակուցային մոլեկուլներ, որոնք հնարավոր չէ ինքնուրույն «մաքրել»: Այստեղ պարտադիր պահանջվում է պրոֆեսիոնալ բժշկական օգնություն: Սպիտակուցային մոլեկուլների կուտակման հետևանքով սկսում է ֆիբրոզ զարգանալ՝ հյուսվածքների անդարձելի փոփոխություններ: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Մի շարք դեպքերում հաջողվում է այտուցը լրիվ վերացնել, երբեմն էլ՝ միայն նվազեցնել: Դրանից է կախված հետագա կանխարգելիչ և պահպանող ցուցումները, որոնք վերաբերվում են կոմպրեսիոն տրիկոտաժի կրման ռեժիմին, բուժական գիմնաստիկային, սնուցմանը և այլն: Ներկայումս լիմֆեդեմայի ցմահ բուժում գոյություն չունի, քանի որ նրա առաջնակի պատճառը հանդիսանում է ավշային հանգույցների հեռացումը և ավշային ուղիների վնասումը, որոնք բժշկությունը դեռևս ի վիճակի չէ վերականգնելու: Այդ պատճառով բժիշկ-լիմֆոլոգի կանխարգելիչ զննումները և պարզ խորհուրդներին հետևելը թույլ է տալիս պահպանել ձեռքի նորմալ տեսքը, լավ ինքնազգացողությունը և խուսափել բարդությունների զարգացումից: Նյութի աղբյուրը՝ oncology.am