
83 views
Եթե հոգնել եք սափրվելու ավանդական մազահեռացման մեթոդից, լազերային էպիլյացիան կարող է օգնել ձեզ: Մարդկանց մեծամասնության համար այս ընթացակարգը անվտանգ է: Այնուամենայնիվ, լազերային էպիլյացիայի կողմնակի ազդեցությունների մասին քննարկումները շատ են։ Թեեւ պրոցեդուրայից հետո կարող են ժամանակավոր եւ աննշան կողմնակի բարդություններ առաջանալ, լուրջ հետեւանքներ հազվադեպ են լինում, գրում է Mail.ru-ն: Լազերային էպիլյացիան կարող է ժամանակավոր գրգռում առաջացնել։ Դուք կարող եք նաեւ թեթեւ կարմրություն եւ այտուց նկատել մշակված հատվածում: Պրոցեդուրայից հետո մի քանի ժամվա ընթացքում գրգռվածությունը պետք է անհետանա: Փորձեք սառցե փաթեթներ օգտագործել՝ այտուցը եւ ցավն անցկացնելու համար: Լազերային էպիլյացիայից հետո կարող եք բծեր նկատել: Լազերային էպիլյացիայի արդյունքում բաց մաշկի վրա ավելի մուգ բծեր են առաջանում եւ՝ հակառակը: Այնուամենայնիվ, ինչպես եւ մաշկի գրգռումը, այս փոփոխությունները ժամանակավոր են: Հազվագյուտ դեպքերում լազերային էպիլյացիա կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել։ Այդպիսի կողմնակի ազդեցությունների վտանգը մեծանում է, եթե պրոցեդուրան անցկացվում է տանը, անորակ սարքավորումներով եւ ոչ որակավորված մասնագետի հետ դիմելիս։ Լազերային էպիլյացիայի հազվադեպ կողմնակի ազդեցությունների թվում են. · Մաշկի ընդհանուր տեքստուրայի փոփոխություններ. ռիսկն ավելի մեծ է, եթե վերջերս արեւայրուք եք ընդունել: · Սպիներ. ամենից հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն արդեն հաճախ ձևավորված սպիներ եւ քերծվածքներ: · Բշտիկներ եւ չորացած հատվածներ մաշկի վրա: Այս ազդեցությունները կարող են առաջանալ արևի ազդեցության հետեւանքով, եթե պրոցեդուրայից հետո շատ շուտ սկսեք արեւային լոգանք ընդունել: Լազերային էպիլյացիան չի կարող քաղցկեղ առաջացնել։ Հակառակը, ըստ Skin Care Foundation-ի, այս պրոցեդուրան երբեմն օգտագործվում է նախաքաղցկեղային վնասվածքների որոշակի ձևերի բուժման համար: Տարբեր լազերներ օգտագործվում են նաեւ արեւից վնասվածքների եւ կնճիռների բուժման համար: Ընդ որում, մազահեռացման համար օգտագործվող լազերները նվազագույն քանակությամբ ճառագայթում են առաջացնում, որն ազդում է միայն մաշկի մակերեսի վրա: Այս պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ չկան հետազոտություններ, որոնք կապացուցեն պրոցեդուրայի անվտանգ լինելը հղի կանանց համար: NEWS.am Medicine