
87 views
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։ Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է. սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ, ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¨ ÕºÕ¡Õ¿Õ·Õ¡Õ³ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´` Õ½Õ¡Õ¼Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն), Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤Õ¨ Õ¬Õ¡Õ¾ Õ¥ÖƒÕ¥Õ¬ Õ¯Õ¡Õ´ Õ¿Õ¡ÕºÕ¡Õ¯Õ¥Õ¬` Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ 70 0 C ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, Õ¡Õ²Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ· Õ£Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ‰Ô¶Ô²Ô±Õ'ÕŽÔµÔ¼ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ´Õ¢, Õ¡Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶: