
113 views
Արյունահոսական նախատրամադրվածություն , (հեմոռագիկ դիաթեզ), հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ՝ մաշկի վրա, հոդերի խոռոչներում արյունազեղումների առաջացմամբ, արյունահոսությամբ (քթից, լնդերից , արգանդից , երիկամներից ) և երկարատև արյունահոսությամբ՝ չնչին կտրած վերքից, ատամի հեռացումից և այլն։ Արյունազեղումներն ու արյունահոսությունն առաջանում են արյան մակարդելիության խանգարման և արյան անոթների պատերի թափանցելիության բարձրացման հետևանքով։ Տեսակներ Արյունահոսային նախատրամադրվածությունը կարող է լինել ժառանգական և ի հայտ գալ արդեն մանկական տարիքում կամ ձեռքբերովի ՝ դրսևորվում է ցանկացած տարիքում, հաճախ՝ որպես այլ հիվանդությունների բարդություն։ Բարձր արյունահոսելիությունը նկատվում է նաև արյան մակարդելիությունն իջեցնող առանձին դեղանյութերի ընդունման ժամանակ։ Բացի հակամակարդիչ դեղանյութերից, որոնք նշանակվում են արյան մակարդելիության բարձրացման ժամանակ արյան նախատրամադրվածությանը նպաստում են ջերմիջեցնող ցավազրկող դեղանյութերը (օրինակ՝ ացետիլսալիցիլաթթուն ՝ ասպիրինը), ինչպես նաև օրգանիզմում վիտամինների ( ասկորբինաթթու և ռուտին ) անբավարարությունը՝ կապված ոչ ճիշտ սնման հետ (սննդում թարմ մրգերի, բանջարեղենի անբավարարության կամ սննդի խոհարարական մշակման կանոնները չպահպանելու դեպքում)։ Արյունահոսային նախատրամադրվածության պատճառը կարող է հաստատել միայն բժիշկը ՝ հիվանդի մանրամասն հարցուփորձի և հետազոտության միջոցով։ Այդ հիվանդությունները բաժանվում են հինգ ենթախմբի՝ արյան մակարդելիության խանգարումներ, երբ բացակայում է արյան մակարդմանը մասնակցող որևէ գործոն, թրոմբոցիտների գործունեության անբավարարություն՝ Վերլհոֆի հիվանդություն կամ թրոմբոցիտային պուրպուրա , Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ ( Õ°Õ¥Õ´Õ¸Õ¼Õ¡Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Õ½Õ¯Õ¸Ö'Õ¬Õ«Õ¿ Õ¯Õ¡Õ´ Õ‡Õ¥Õ¶Õ¬Õ¥ÕµÕ¶-Õ€Õ¥Õ¶Õ¸ÕÕ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ ), հորմոնային խանգարման հետևանքով առաջացած արյունահոսային արգանդախտ և դաշտանադադարային հիվանդություններ, արյան մակարդմանը մասնակցող մի քանի գործոնների բացակայություն։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Առանձին դեպքերում պահանջվում է վիրահատական միջամտություն՝ փայծաղի հեռացում։ Հանկարծակի առաջացող արյունահոսությունների ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը (առավել հաճախ քթային արյունահոսության ժամանակ) հիվանդի համար ստեղծել հանգիստ պայմաններ. հորիզոնական դիրք տալ՝ թեթևակի բարձրացնելով գլուխը, քթարմատին սառը դնել, կարելի է քթանցքերի մեջ ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթով թրջած բամբակե կամ թանզիֆե խծուծ դնել։ Եթե հիվանդին նշանակված Են հակամակարդիչներ, ապա դրանց ընդունումն անմիջապես պետք է ընդհատել։ Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Վիտամինային անբավարարության հետ կապված արյունահոսելիության կանխարգելումը, ասկորբինաթթվով (խնձոր, սև հաղարջ, մասուր, կանաչ սոխ, թրթնջուկ, աղցան) և ռատինով (հնդկացորեն, ցիտրուսներ) հարուստ սնունդ, սննդի ճիշտ պատրաստում։ Սննդում նշված վիտամինների անբավարարության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ասկորբինաթթվի և ռատինի պատրաստուկներ։ Կանխարգելիչ միջոցառումները պետք է համաձայնեցնել բժշկի հետ ։ Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից