
73 views
Արյունխմիկ արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու ։ Ձևաբանություն Ցողունը գրեթե մերկ է, ուղիղ, կողավոր, սնամեջ, վերևի մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ. Արմատամերձ տերևները կոթունավոր են, կենտփետրաձև, ցողունայինները՝ նստաղիր, սղոցաեզր, վերևից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ փայլատ, թխագորշ։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, առանց ծաղկաթերթիկների։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չոր, մանր, շագանակագույն սերմիկ է։ Õ†Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, մինչև, մինչև 1 մետր բարձրության։ Տերևները բարդ են, կենտ, փետրաձև։ Ծաղկաբույլը հասկ է, գլանաձև , արյունաբոսոր ծաղիկներով։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկում է հունիս֊օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Բույսը ջրասեր է, հիմնականում աճում է խոնավ մարգագետիներում , անտառի բացատներում , գետեզրերին, ենթալպիական գոտիներում։ Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր, բազմանում սերմերով։ Անունը ծագել է լատիներեն արյուն կլանող, արյուն խմող բառերից, հավանաբար հիմք ընդունելով բույսի արտահայտված արյունադադարեցուցիչ հատկությունը [1] ։ Բույսը հարուստ է դաբաղանյութերով, որոնց քանակը նրա առանձին մասերում տատանվում է 12-25%֊ի սահմաններում։ Արմատները պարունակում են գալլաթթու , թրթնջկաթթու , էլլագաթթու , սապոնիններ , գալլատանիտ , թրթնջկաթթվային կալցիում , պիգմենտ , օսլա , եթերայուղ ։ Տերևներում հայտնաբերված է C վիտամին և կարոտին ։ Միկրոտարրերից պարունակում է մանգան , մագնեզիում , երկաթ, վանադիում և այլն։ Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր , սապոնիններ , օսլա , ասկորբինաթթու , եթերայուղեր , կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։ Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների , լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս ։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը , երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%֊ը՝ հաջորդ տարվա աճի համար։ Արմատը անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամհարվող սենյակում, կամ չորացնում՝ 40-50 աստիճանի պայմաններում։ Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում՝ դեղնավուն, անհոտ․ խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։ Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութը աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջեցնող միջոց։ Բուժամիջոցներ . Արյունխմիկ բժշկական -0.5 թեյի գդալ մանրացրած կոճղարմատների և արմատների վրա լցնել 1-2 բաժակ ջուր: 8 ժամ թողնելուց հետո եռացնել և քամել: Խմել օրական 2-3 ճաշի գդալ ուտելուց առաջ: Օգտագործել ` աղեստամոքսային կատառի, արյունազեղման, ստամոքսի և թոքերի արյունահոսության, դիզենտերիայի դեպքում: Արյունախմիկ բժշկական - 1/2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 կամ 2 բաժակ ջուր: Պահել 8 ժամ, ապա եռացնել 5 րոպե, քամել խմել 1 օրվա ընթացքում: Օգտագործել ` առատ դաշտանի դեպքում: Արյունխմիկ բժշկական - օրական ուտել 2-3 ճաշի գդալ փոշիացրած բուսահումք ընթրելուց հետո: Օգտագործել ` առատ դաշտանի դեպքում: