
97 views
http://aroxjblog.am/ -ի զրուցակիցն այս անգամ «Արփի» զարգացման կենտրոնի տնօրենն է: - Ի՞նչ գործունեություն է ծավալում « Արփի » զարգացման կենտրոնը : - «Արփի» զարգացման կենտրոնը աշխատանքներ է իրականացնում զարգացման խնդիրներ ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ։ Այսօր, ցավոք սրտ ի հաճախ ենք հանդիպում այնպիսի երեխաների, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Այդպիսի խնդիրները երեխայի մոտ կարող է առաջին հայացքից չերևալ, սակայն տարիքի հետ այն դառնում է ավելի տեսանելի: Դրանք դրսևորվում են հուզական և մտավոր աններդաշնակությամբ, հոգեկան զարգացման հապաղմամբ՝ աուտիզմով, ագրեսիվությամբ և շատ այլ ձևերով։ Վաղ տարիքին բնորոշ է նաև խոսքի զարգացման խանգարումները, որոնք արտահայտվում են կակազությամբ, թլվատությամբ,ռնգախոսությամբ և իհարկե անխոսությամբ ։ - Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցվում կենտրոնում : -Կենտրոնի հոգեբանական ծառայությունն առաջարկում է խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի,մտավոր զարգացման խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի անկաշկանդ հաճախության հետ կապված բարդությունների, հոգեկան զարգացման,տագնապայնության,վախերի և վարքային խնդիրների դեպքում։ Կերտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն և խմբային աշխատանք նաև ծնողների հետ։ Ունենք նաև լ ոգոպեդի ծառայություն,որը նույնպես առաջարկում է խոհրդատվություն, շտկողական և զարգացնող աշխատանքներ խոսքի զարգացման տարաբնույթ խանգարումնրի դեպքում՝ հնչյունային արտաբերության թերություններ, բառաքերականական թերություններ, խոսքի շեշտադրական և տեմպոռիթմիկ խանգարումներ, գրավոր խոսքային խանգարումներ։ Առկա է հատուկ կրթության մանկավարժի ծառայություն, որի շրջանակներում կատարվում են աշխատանքներ դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական ծրագրերի յուրացման դժվարությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում։ Մեզ մոտ անցկացվում է նաև արտթերապիա , ներառելով ավազաթերապիա,խաղաթերապիա, հեքիաթաթերապիա,իզոթերապիա (նկարչություն,ծեփ), կավաթերապիա տարբեր տարիքի երեխաների հետ։ Մենք չենք մոռացել նաև մեր մայրիկներին և հատուկ իրենց համար պարբերաբար կազմակերպում ենք սեմինար-զրույցներ իրենց հուզող հարցերի և թեմաների շուրջ։ Փորձառու մասնագետը կպատասխանի նրանց բոլոր հարցերին,ինչպես նաև կանցկացնի արտթերապեֆտիկ աշխատանքներ։ Մեր նպատակն է ավելի արդյունավետ դարձնել հայ մայրիկների շփումը՝փոխադարձ փորձի և կարծիքների ուսումնասիրության միջոցով։ - Ո՞րն եք համարում կենտրոնի առաքելությունը: - «Արփի» զարգացման կենտրոնի առաքելությունն է բացահայտել երեխայի տարիքային և անհատական զարգացման առանձնահատկություններն՝ ապահովել նրա ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը։ Մենք համոզված ենք, որ երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու լավագույն տարբերակը ժամանակին համապատասխան մասնագետին դիմելն է։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Առողջ Բլոգ -ին https://www.facebook.com/aroxjblog.am կամ զանգահարել « Արփի» զարգացման կենտրոն ՝. Հրաչյա Քոչար 22/13, Հեռ ․ 077-97-98-79, 091-16-17-73