
59 views
Հայտնի է, որ արտադրական միջավայրում վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկած աշխատողների հիմնական մասը՝ տարիների ընթացքում ձեռք է բերում տարբեր հիվանություններ: Միայն 2012-ին-ին, Հայաստանում վնասակար պայմաններում աշխատած 265 անձանց շրջանում կատարված բժշկական զննությամբ պարզվել է, որ 246- ի մոտ գերակշռել են սրտանոթային և շնչառական համակարգի լուրջ հիվանդություններ, համեմատաբար աճել են` լյարդի, աղեստամոքսային տրակտի, մաշկի և եղունգների սնկային հիվանդությունները, հաճախացել են թեորմիկ և քիմիական վնասվածքները: Ելնելով խնդրի կարևորությունից պետությունը գործադիրի մի որոշմամբ սահմանել է որոշակի արտոնություններ հատուկ պայմաններում գործունեությունը ծավալող անձանց համար, ովքեր տարիներ շարունակ, առողջության հաշվին առանձնապես վնասակար պայմաններում են իրականացնում իրենց աշխատանքը: Dialogue.am -ի «Սոցիալական իրավունք» շարքն այս անգամ անդրադառնում է վնասակար պայմաններում աշխատող մարդկանց օրենքով արտոնություններին՝ ֆինանսկան տեսքով: Բոլոր այն աշխատանքները, որի դեպքում առողջությունը կարող է վնասվել, օրենսդրությամբ նախատեսված կարգով աշխատավարձի հետ միասին աշխատողին տրվում է նաև հավելում: Ի դեպ՝ մինչև 18տ անձանց,ինչպես նաև մեկ տարեկան երեխա խնամող կանանց և հղիներին արգելվում է աշխատել առանձնապես ծանր, վնասակար պայմաններում: Իսկ մնացած բոլոր դեպքերում դրա իրավունքն ունեցող աշխատուժին՝ աշխատանքային բնույթի և միջավայրի ծանր և վնասակար գործոններով պամանավորված՝ վճարվում է տարիֆային աշխատավարձ՝ ոչ պակաս, քան 30 % հավելավճարի չափով , իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրություններում աշխատանքներ կատարելու համար` ոչ պակաս, քան 50 % չափով (բաժանումն ըստ ոլորտի): Օրինակ՝ եթե Ձեր աշխատավարձը 100 հազար դրամ է և աշխատում եք ծանր, վնասակար արտադրությունում (հանքարդյունաբերություն, քիմական արդադրությունում) ապա գործատուն պարտավոր է Ձեզ վճարել ամեն ամիս ևս 30 հազար դրամ , իսկ առանձնապես վնասկար արտադրությունում աշխատելու դեպքում ՝ 50 հազար դրամ Բացի աշխատավարձի հավելումից վնասակար պայմաններում աշխատող մարդիկ ստանում են նաև թոշակ՝ արտոնյալ պայմաններով: Ո՞ր դեպքերում է տրվում արտոնյալ կենսաթոշակ․․․ վնասակար և առանձնապես ծանր պայմանների տարբերությունները 55 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ , որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում ( թիվ 1 ցուցակ ): 59 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ , որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար և ծանր պայմաններում ( թիվ 2 ցուցակ ): 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, ով առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (թիվ 3 ցուցակ): 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը , ով առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (թիվ 4 ցուցակ): Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է նաև՝ 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին։ Արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակի ՉԱՓԸ և հաշվարկման կարգը. Արտոնյալ կենսաթոշակը հաշվարկվում է տարիքային կնեսաթոշակի պես: 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում գործում է հետևյալ բանաձևը՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ Կ- ն կենսաթոշակի ամսական գումարն Հ- ն` հիմնական կենսաթոշակի չափը Ս- ն` աշխատանքային ստաժի տարիները, Ô±- Õ¶` Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ 10 Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ (Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼ÕµÕ¡Õ¬) Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¿Õ¡ÕªÕ« Õ´Õ¥Õ¯ Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¨, Ա1- ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, Գ- ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Ձեզ տրվող թոշակի չափը կկազմի շուրջ 33000 դրամ: Ի դեպ , արտոնյալ կենսաթոշակ ստանալու ընթացքում եթե շարունակում եք Ձեր աշխատանքը, ապա մինչև տարիքային կենսաթոշակի հասնելը յուրաքանչյուր տարի իրավասու եք դիմել և ավելացնել ստաժը: Թոշակը ստանալու համար շահառուն պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնի՝ միաժամանակ կցելով նաև հետևյալ փաստաթղթերը․ Õ¡Õ¶Õ±Õ¨ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Õ² ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¡Õ©Õ¸Ö'Õ²Õ©Õ¨. հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտ) Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¿Õ¡ÕªÕ¨ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Õ² ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¡Õ©Õ¸Ö'Õ²Õ©Õ¨ (Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Ö€Ö"Õ¸Ö'ÕµÕ¯). Ուշադրություն. Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ, ապա հարկավոր է ներկայացնել նաև գործատուի կողմից տրված բնութագիրը, որտեղ հստակ կնշվի, թե NN 1 կամ 2 ցուցակում առկա մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին տեղեկությունը և կոնկրետ աշխատանքի բնույթը: Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության թեժ գիծ՝ 114 նյութի հեղինակին `http://www.dialogue.am