
103 views
Բարձր խոլեսթերինը մեծացնում է առողջական խնդիրների` սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի ռիսկը, ինչն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից է: Խոլեսթերինը մոմանման նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին բջիջներ կառուցելու, վիտամիններ և այլ հորմոններ արտադրելու համար: Այն վատ չէ, քանի դեռ չափից շատ չէ: Խոլեսթերինը գալիս է երկու աղբյուրից. օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ խոլեսթերինն արտադրում է լյարդը: Օրգանիզմում խոլեսթերինի մնացորդն առաջանում է կենդանական ծագման սննդից: Օրինակ՝ միսը, թռչնամիսը և կաթնամթերքը պարունակում են սննդային խոլեսթերին: Այդ նույն մթերքները կարող են նաև հարուստ լինել տրանսճարպերով. այս ճարպերը կարող են ավելացնել օրգանիզմում խոլեսթերինը, ինչը շատ մարդկանց համար նշանակում է անցում նորմալ խոլեսթերինի մակարդակից` անառողջ մակարդակի: Որոշ արևադարձային յուղեր` արմավենու յուղը, արմավենու միջուկի յուղը և կոկոսի յուղը, պարունակում են հագեցած ճարպեր, որոնք կարող են բարձրացնել «վատ» խոլեսթերինը: Այս յուղերը հաճախ հանդիպում են հացաբուլկեղենի մեջ: Խոլեսթերինի երկու տեսակներն են՝ «ՑԽԼ/LDL» («վատ») և «ԲԽԼ/HDL» («լավ»): «Վատ» տեսակների չափից շատ կամ «լավ» տեսակների անբավարար քանակությունը մեծացնում է խոլեսթերինի կուտակման ռիսկը զարկերակների ներքին պատերում: Եթե բարձր խոլեսթերինը չբուժվի, կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝ սրտանոթային հիվանդություններ կաթված շաքարային դիաբետ զարկերակների հիվանդություն արյան բարձր ճնշում Կան մի շարք գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի վրա` անառողջ սննդակարգ ֆիզիկական ակտիվության բացակայություն ծխելը կամ ծխախոտի ծխի ազդեցությունը ավելորդ քաշ կամ գիրություն Ինչքան շատ են ռիսկի գործոնները և ծանր, այնքան բարձր է առողջությանը սպառնացող վտանգների ռիսկը: Ստուգեք, կառավարե՛ք և վերահսկեք խոլեսթերինի մակարդակը` առողջական ռիսկերից խուսափելու համար: Առաջին քայլը խոլեսթերինի ստուգումն է: Հետազոտությունը պետական պատվերի շրջանակներում կատարվում է առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ Փոխե՛ք ապրելակերպի սովորությունները. հիշե՛ք առողջ և հավասարակշռված սնվելու, ֆիզիակական ակտիվություն պահպանելու մասին Ծխախոտի օգտագործումից հրաժարվելով` կարող եք վերահսկել ձեր խոլեսթերինը Խոսե՛ք ԱԱՊ բժշկի հետ` բուժման լավագույն պլանն ընտրելու, վերը նշված հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։