
83 views
Փորձը վկայում է, որ առողջապահական հաստատությունը արդյունավետ ղեկավարելու համար միայն բժշկական կրթություն ունենալը բավարար չէ: ԵՊԲՀ նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մագիստրոսական ծրագիրն առաջին հերթին միտված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: 2017-2018թթ. ուսումնական տարվանից մեկնարկող ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնների վարչական հատվածում աշխատող պատասխանատուներին է ներկայացրել մեկ տարի տևողությամբ կրթական ծրագրի մանրամասները: Արդեն հանդիպումներ են անցկացվել «Իզմիրլյան» և «Աստղիկ» բժշկական կենտրոններում: Առաջիկայում ևս մի քանի բժշկական կենտրոններում դեկանը կխոսի ծրագրի առավելությունների ու հնարավորությունների մասին: Նա նշեց, որ ժամանակի պահանջով մեկնարկող և մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, 15:00-ից հետո: Դիմումներն ընդունվում են հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, ադմինիստրատիվ մասնաշենք 3–րդ հարկ): Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ. Բարձրագույն կրթության դիպլոմ և միջուկ, դրանց պատճեները, Ô±Õ¶Õ±Õ¶Õ¡Õ£Õ«Ö€, Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ£Ö€Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¥Õ¶Õ¨, Õ‰Õ¸Ö€Õ½ 3x4 Õ¬Õ¸Ö'Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€, Ռեզյումե (CV) Մոտիվացիոն նամակ (1 էջ) Բոլոր մանրամասներն այստեղ :