
145 views
Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը կազդի կանխարգելելի հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա: Նպատակը` բնակչության համար ապահովել անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, առկա ռեսուրսների և ծառայությունների օգտագործման տեսանկյունից օգտավետ և սահմանված որակի ցուցանիշներին և ստանդարտներին համապատասխան համապարփակ առողջապահական ծառայություններ: Õ†Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§` մշակել առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն` սահմանել ստանդարտներ և ապահովել որակի նվազագույն մակարդակ, որը պետք է պահպանվի առողջապահական ծառայություններում (օրինակ` լիցենզավորում, հավատարմագրում, հավաստագրում) մշակել առողջապահական ծառայությունների որակի ցուցանիշների և որակի համակարգերի գնահատման հիման վրա ծառայությունների տրամադրման վերահսկման և գնման համակարգ մշակել որակի բարելավման ծրագրեր ԱՆ գերակա ոլորտների համար (օրինակ` առողջապահության առաջնային պահպանման օղակ, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ) վերանայել բժշկական հաստատությունների անժամկետ լիցենզավորումը և սահմանել ժամկետներ մշակել կլինիկական ուղեցույցներ և ընթացակարգեր, խթանել միջազգային ասոցիացիաների ուղեցույցների կիրառումը բժշկական պրակտիկայում իրականացնել որակի մշակույթը խթանելու ծրագրեր ինչպես առողջապահության, այնպես էլ բժշկական կրթական համակարգերում: Սռաջիկա տարիներին բնակչության առողջության պահպանմանը, հիվանդացության և վաղաժամ մահացության նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության երկարաձգման ուղենիշները սահմանված են Առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությամբ: Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից են առողջապահության ծառայությունների որակի բարելավման մեխանիզմների ստեղծումը, ներդրումը և շարունակական կիրառումը: