
152 views
Էդվին Սմիթի պապիրուսը ` մարդկությանը հայտնի առաջին բժշկագիտական ձեռնարկը `1700 թ . մ . թ . ա : Պապիրուսում նկարագրված են կրծքագեղձի քաղցկեղի բուժման օրինակներ : Կրծքագեղձի քաղցկեղը մարդկությանը հայտնի ամենահին քաղցկեղներից մեկն է : Քաղցկեղի առաջին նկարագրությունը գտնվել է եգիպտական ձ եռագրերում մ . թ . ա . մոտ 1700 թվականին : Էդվին Սմիթի հայտնի պապիրուսը նկարագրում է կրծքագեղձի քաղցկեղի ութ դեպք , որոնք եգիպտացիները բուժել են կոագուլյացիայի ` շիկացած մետաղի ` կրակե շաղափ կոչվողգործիքի միջոցով : Հիվանդության մասին պապիրուսում նշված է ` բուժում չկա : Դարեր շարունակ բժիշկները նկարագրել են նման դեպքեր իրենց պրակտիկայում ` նույն տխուր եզրակացությամբ : 17- րդ դարում , երբ մարդկությունը ավելի լավ սկսեց ճանաչել և հասկանալ արյան և ավշային շրջանառության համակարգը , կարողացան հասկանալ ` կրծքագեղձի քաղցկեղի անոթային ավշային հանգույցների միջև կապը : Ֆրանսիացի վիրաբույժ Ժան Լուի Փթին "1674-1750'', ապա շոտլանդացի վիրաբույժ Բենջամին Բելը "1749-1806" առաջինն էին , ովքեր կրծքագեղձի քաղցկեղը բուժելու համար սկսեցին հեռացնել ոչ միայն կրծքագեղձը , այլև ավշային հանգույցները և կրծքավանդակի հարակից մկանները : Հին Եգիպտոսում մշակվել էր հարուստ , բազմազան և արդյունավետ բժշկական ավանդույթներ։ Հերոդոտոսը եգիպտացիներին նկարագրում էր որպես « Լիբիացիներից հետո ամենաառողջ մարդիկ » , ինչը պայամանավորված էր չոր կլիմայով և այնտեղ գործող նշանակալի հանրային առողջապահաան համակարգի։ Ըստ նրա եգիպտացիների մոտ բժշկությունն այնքան զարգացած էր , որ յուրաքանչյուր բժիշկ բուժում էր միայն մի հիվանդություն և ոչ ավելի։ Էդվին Սմիթի պապիրուսում տեղ գտած բժշկական տեղեկությունը համավոր է մ ․ թ ․ ա ․ 3000 ականների վաղեմություն ունենա։ Ամենավաղ վիրահատությունն իրականացվել է մոտավորապես մ թ ա ․ 2750 թվականին։ Էդվին Սմիթ պապիրուսը դիտարկվում է որպես մի քանի ավեի վաղ աշխատանքների կրկնօրինակ և գրվել է մ . թ. ա ․ 1600 ականներին։ Այն վիրահաբուժության դասագիրք էր , գրեթե ամբողջովին զուրկ մոգական մ տածողությունից և մանրամասն նկարագրում է բազմաթիվ հիվանդությունների զննումը ախտորոշումը , բուժումը և կանխատեսումը ։ Ապրեք Առողջ ... պատրաստեց՝ Ա . Հարությունյան