
99 views
Կատվախոտի արմատները, թուրինջ խոտի տերևները, հազարատերևուկ խոտաբույսը` 10-ական գրամ, անիսոնի արմատները 20 գ, փոշիացնել, խառնել միմյանց: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1-2 ժամ: Քամել, խմել օրվա ընթացքում մաս-մաս: Առյուծագի խոտաբույսը`20 գրամ, կատվախոտի արմատները, նարդոսի ծաղիկները, քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները 10-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: Ստացված բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1-2 ժամ, քամել: Խմել մեկ օրվա ընթացքում 3 անգամից: Նարդոս -Lаванда--Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկը, տերևը, ցողունը։ Հումքը մթերում են ծաղկման շրջանում, հյուսում ցողունները և չորացնում։ Ծաղիկներն ավելի մեծ քանակությամբ եթերային յուղ են պարունակում, դրանք կարելի է օգտագործել ծաղկելուց 7-10 օր անց։ Թարմ ծաղիկը պարունակում է` մինչև 1, իսկ չորը` 3 տոկոս եթերային յուղեր, նաև դաբաղանյութ, ֆլավոններ, ֆիտոստերոլներ, խեժեր, դառնանյութ, ուրսոլաթթու։ Բացի եթերային յուղից` բույսից ստանում են նաև կումարին և գերնիարին։ Նարդոսի յուղը կիրառվում է թարախային վերքերի, մաշկային հիվանդությունների, նևրալգիայի բուժման համար։Ունի միզամուղ և մաղձը հեղուկացնող հատկություն։ Ծաղիկի թուրմը լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը։ Բուլղարները նարդոսի յուղով բուժում են պնևմոնիան, ռինիտը, լարինգիտը, կիրառում են ստոմատոլոգիայում։ Լայն կիրառություն ունի նաև նարդոսի մեղրը` նվազեցնում է գլխացավը, կիրառում են միգրենի, տախիկարդիայի, ականջի բորբոքման և աղմուկի բուժման ընթացքում, նվազեցնում է ոսկորների ցավը։Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում` բուժում անքնությունից։ Առավոտյան կատվախոտի մանրացրած արմատներից 1 թեյի գդալ լցնել մեկ բաժակ ջրի մեջ,պահել 10-12 ժամ, երեկոյան եփել, քամել, խմել քնելուց առաջ, կումերով: Խորհուրդ է տրվում խմել նյարդային սրտխփոցի դեպքում: Կուժկոտրուկ-6-8 գրամ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 200 գրամ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում: Խորհուրդ թ տրվում խմել սրտի անբավարարության դեպքում: Ô¿Õ¸Ö'ÕªÕ¯Õ¸Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯-Õ¡Õ¤Õ¸Õ¶Õ«Õ½-Õ¡Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¸Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯-ÕŠÕ¿Õ¸Ö'Õ²Õ¨ Õ¯Õ¶Õ³Õ¼Õ¸Õ¿ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¨Õ¶Õ¯Õ¸Ö'Õ¦Õ«Õ¯ Õ§: Ô´Õ¥Õ²Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕ½ Õ§. ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§ Õ£Õ¬Õ«Õ¯Õ¸Õ¦Õ«Õ¤Õ¶Õ¥Ö€, Õ¡Õ¤Õ¸Õ¶Õ«Õ¤, Õ¯Õ¸Ö'Õ´Õ¡Ö€Õ«Õ¶, Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ© (Õ¡Ö€Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨) Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶: ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ½Õ«Ö€Õ¿Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯: Բոլոր բուժական բուսամիջոցներից օգտվելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»