
57 views
Ֆրայբուրգի համալսարանի (Գերմանիա) գիտնականները արհեստականմկան են ստեղծել էլաստինից՝ կենդանի օրգանիզմների շարակցական հյուսվածքի սպիտակուցից։ Արհեստական մկանը կարող է կծկվել շրջակա միջավայրի ջերմաստիճանի և թթվայնության ազդեցությունից և ամենակարևորը՝ լիովին կենսահամատեղելի է։ Տեսականորեն, ապագայում նման մկանները կարող են օգտագործվել վերականգնողական բժշկության մեջ՝ փոխարինելով վնասված հյուսվածքների հատվածները։ Էլաստինը ֆիբրիլային, թելիկանման սպիտակուց է, որը մի շարք այլ սպիտակուցների հետ միասին կազմում է արտաբջջային մատրիցը, ինչի շնորհիվ էլ ապահովում է բջջային կառուցվածքների կապը, ուղղորդում է դրանց աճը և առանձին բջիջների միգրացիան (օրինակ՝ սաղմնային զարգացման ժամանակ): Հենց էլաստինն է առաձգականություն հաղորդում մաշկին, արյունատար անոթների պատերին, միզապարկին և այլ հյուսվածքներին։ Գիտնականները որոշակի փոփոխություններ են կատարել էլաստինի ամինաթթվային հաջորդականության մեջ՝ ստանալով երկու նմանատիպ մոլեկուլներ, որոնցից մեկը արձագանքում է շրջակա միջավայրի թթվայնությանը (pH), իսկ մյուսը՝ ջերմաստիճանին։ Այնուհետև, օգտագործելով ֆոտոքիմիական ռեակցիաները, գիտնականները երկու մոլեկուլների շղթաները խաչաձև կապակցեցին մեկ ընդհանուր երկշերտ կառուցվածքի մեջ: Քիմիական էներգիայի աղբյուրի (այս դեպքում՝ նատրիումի սուլֆիտի) առկայության դեպքում նման սպիտակուցներն ունակ են շրջելիորեն փոխել իրենց կառուցվածքը։ Հետևելով pH-ի տատանումներին՝ մոլեկուլներից մեկը կծկվում և ձգվում է՝ ստիպելով ամբողջ մկանինը կծկվել, այնուհետև վերադառնալ իր սկզբնական ձևին՝ քիմիական էներգիան վերածելով մեխանիկական շարժման։ Լրացուցիչ ջերմաստիճանային ազդեցությամբ այս կծկումները կարող են «միացվել» և «անջատվել»՝ արհեստական մկանին «հիշողություն» հաղորդելով: Գիտնականների կարծիքով՝ ապագայում հնարավոր կլինի ստեղծել այս համակարգի այնպիսի անալոգներ, որոնք ունակ կլինեն արձագանքել շրջակա միջավայրի այլ գրգռիչներին ևս, ինչպես նաև օգտագործել այլ քիմիական միացությունները որպես էներգիայի աղբյուր։ Õ†Õ·Õ¥Õ¶Ö" Õ¶Õ¡Ö‡, Õ¸Ö€ Õ¡Ö€Õ°Õ¥Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¥Õ¬ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶, Õ¡ÕµÕ¬Ö‡ Õ¼Õ¸Õ¢Õ¸Õ¿Õ¡Õ·Õ«Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ»Ö‰ Հոդվածը հրապարակվել է Advanced Intelligent Systems ամսագրում։