
45 views
Ցուրտ եղանակին հնարավոր չէ պատկերացնել ավելի լավ բան, քան տաք ծածկովն ու լավ ֆիլմ՝ տաք ըմպելիքի ընկերակցությամբ: Լավագույն տարբերակը նախատոնական օրերին գլինտվեյնն է: Կիսվում ենք ամենաամանորյա ըմպելիքի 3 ամենահետաքրքիր բաղադրատոմսերով: Ô³Õ¬Õ«Õ¶Õ¿Õ¾Õ¥ÕµÕ¶ Õ¶Õ¡Ö€Õ¶Õ»Õ¸Õ¾ Ö‡ Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾ Õ£Õ«Õ¶Õ¸Õ¾ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€ 1. Սպիտակ չոր գինի – 0.7 լ 2. Ջուր – 0.5 բաժակ 3. Նարինջ – 1 հատ 4. Շաքարավազ – 100 գ 5. Դարչին – 1 փայտիկ 6. Մեխակ – 3 հատ ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ 1. Կաթսայի մեջ շարել նարնջի կտորները, ավելացնել համեմունքներն ու շաքարավազը, լցնել ջուրը և դնել միջին կրակի վրա։ 2. Խառնել, հասցնել եռման աստիճանի, այնուհետև քամել՝ հեռացնելով միջուկը: 3. Քամելուց հետո զանգվածին ավելացնել գինին, դնել կտակին, բայց չհասցնել եռման: 4. Լցնել բաժակների մեջ և վայելել: Ըմպելիքը պետք է լինի թափանցիկ, դեղնավուն երանգով: Ô¿Õ¸Õ¶ÕµÕ¡Õ¯Õ¸Õ¾ Ö‡ Õ½Õ¸Ö'Ö€Õ³Õ¸Õ¾ Õ£Õ¬Õ«Õ¶Õ¿Õ¾Õ¥ÕµÕ¶ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€ 1. Կարմիր չոր գինի – 0.7 լ 2. Կոնյակ – 0.5 բաժակ 3. Էսպրեսսո – 1.5 բաժակ 4. Շաքարավազ – 150 գ ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ 1. Սուրճը եփել, ինչից հետո վերը նշված բոլոր մթերքները լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա: 2. Խառնել, ըմպելիքը հասցնել եռման աստիճանի, ինչից հետո վերցնել կրակից և կարելի է մատուցել: Ô³Õ¬Õ«Õ¶Õ¿Õ¾Õ¥ÕµÕ¶ Õ´Õ¸Ö'Õ£ Õ£Õ¡Ö€Õ¥Õ»Ö€Õ¸Õ¾ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€ 1. Մուգ գարեջուր – 1 լ 2. Մեղր – 5 թ/գ 3. Նարինջ – 1 հատ 4. Կիտրոն – 1 հատ 5. Դարչին – 1 փայտիկ 6. Մշկընկույզ – 0.5 գ 7. Հիլ – 1 գ 8. Կոճապղպեղ – 5 գ 9. Մեխակ – 3 հատ ÕŠÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ 1. Գարեջուրը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև առաջին պղպջակների առաջացումը: 2. Լցնել համեմունքները և մեղրը, խառնել։ 3. Վերջում ավելացնել նարնջի շերտերը և դարչինը: 4. Արդյունքում ստացվում է հետաքրքիր համով գրեթե-գլինտվեյն, որը կարող է ոչ միայն տաքացնել, այլև բուժել հազը, եթե հավատանք ավանդական բժշկությանը: Պաստրաստեց Անի Գաբուզյանը