47 views
Գլխուղեղի կաթվածը սրտանոթային համակարգի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է ախտորոշվել ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ։ Այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելը շատ կարևոր է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ գլխուղեղի կաթվածից խուսափելու համար հարկավոր է վարել առողջ կենսակերպ, պարբերաբար բուժզննում անցնել և չանտեսել անգամ անկարևոր թվացող կասկածելի փոփոխությունները։ Հարկ է հիշել, որ առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին որոշակի ախտանշանների միջոցով, և գլխուղեղի կաթվածը նույնպես բացառություն չէ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խանգարման մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Տեսողության վատթարացում Ô³Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ¯Õ¡Õ©Õ¾Õ¡Õ®Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ³Õ¡Õ ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ²Õ¸Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¯Õ« Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿Ö‰ ÔµÕ©Õ¥ Õ¶Õ´Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¯Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯ Õ§ Õ« Õ°Õ¡ÕµÕ¿ Õ£Õ¡Õ¬Õ«Õ½, Õ¡ÕºÕ¡ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¡Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«Õ¶Ö‰ Ô±Õ¶Õ°Õ¡Õ½Õ¯Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ« ÕÕ¸Õ½Ö" Գլխուղեղի կաթվածի մասին հուշող մյուս ախտանշանը անհասկանալի խոսքն է։ Տուժածը կարող է ամեն ինչ շատ լավ հասկանալ, սակայն չկարողանալ արտահայտել իր մտքերը։ Նման դեպքերում մարդը չի կարողանում նախադասություններ արտասանել և հստակ արտաբերել բառերը։ ÕŽÕ¥Ö€Õ»Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ¸Ö'Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Գլխուղեղի կաթվածի դեպքում հաճախ առաջացող լուծանքը կամ սաստիկ թուլությունը կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև մարմնի վրա։ Նման դեպքերում եթե ախտահարվում է գլխուղեղի աջ կողմը, ապա ախտանշանները նկատվում են մարմնի ձախ կողմում, և հակառակը։ Սա է պատճառը, որ կաթվածի դեպքում հարկավոր է խնդրել տուժածին բարձացնել և առջևում պահել ձեռքերը։ Եթե խնդիրն իսկապես պայմանավորված է կաթվածով, ապա հնարավոր է, որ նա չկարողանա բարձրացնել մի ձեռքը, իսկ բարձրացնելու դեպքում էլ այն կարող է ինքնաբերաբար իջնել։ Գլխապտույտ, սրտխառնոց, հավասարակշտության կորուստ Այս ախտանշանները հաճախ են անտեսվում, քանի որ սովորաբար չեն ասոցացվում գլխուղեղի կաթվածի հետ, մինչդեռ իրականում դրանք այս խանգարմանը բնորոշ հիմնական ախտանշաններից են։ Õ'Õ¡Õ¾ Նյարդաբանների պնդմամբ՝ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կտրուկ ուժգին ցավը։ Գլխուղեղի կաթվածի դեպքում հիվանդները սովորաբար գանգատվում են գլխացավից, սակայն այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև կրծքավանդակի, ուսի, ձեռքի կամ դեմքի մի հատվածի ցավով։ Սրտխփոց Գլխուղեղի կաթվածի մասին կարող է հուշել նաև սրտի զարկերի կտրուկ արագացումը, որն ուղեկցվում է հևոցով։ Զկռտոց Գլխուղեղի՝ շնչառության օրգանների գործառույթները կառավարող հատվածի ախտահարման դեպքում գլխուղեղի կաթվածի մասին կարող է հուշել երկար ժամանակ չմեղմվող զկռտոցը, ուստի նման անկարևոր թվացող ախտանշանը ևս ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Ô´Õ¥Õ´Ö"Õ« Õ¬Õ¸Ö'Õ®Õ¡Õ¶Ö" Դիմախաղի կամ ժպիտի փոփոխությունը ևս կարող է լինել գլխուղեղի կաթվածի ախտանշան։ Եթե դեմքի մի կողմը կորցնում է ակտիվությունն ու շարժունությունը, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am