
133 views
Գոնոռեան հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է : Այն սովորաբար անվանում են <Տրիպեր>: Գոնոռեան հանդսանում է փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության, անպտղության և արտարգանդային հղիության հիմնական պատճառներից մեկը: Հիվանդության հարուցիչը գոնոռեայի բակտերիան է: Այն արագ աճում և բազմանում է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների լորձաթաղանթների վրա: Հղի կնոջ գոնոռեայով վարակված լինելու դեպքում այս հարուցիչները կարող են ախտահարել նաև նորածնի աչքերը` ծննդաբերական ուղիներով անցնելու ընթացքում: Չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել կուրության: Գոնոռեայի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 3-5 օր անց, սակայն երբեմն այս ժամանակաշրջանը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս: Կանանց մոտ գոնոռեայի դեպքում դիտվում է. հեշտոցային արտադրություն` դեղնականաչ կամ սպիտակ գույնի արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո ցավ և աիրոցի զգացողություն միզարձակման և սեռական հարաբերության ժամանակ ցավեր և լարվածություն որովայնի ստորի շրջանում վարակը դեպի վերին սեռական օրգաններ` արգանդ, արգանդափողեր, կամ ձվարաններ տարածվելու դեպքում: Որոշ կանանց մոտ ախտանշանները կարող են լինել այնքան քիչ արտահայտված, որ մնան աննկատ: Սա մեծացնում է բարդությունների առաջացման և վարակի տարածման վտանգը: Տղամարդկանց մոտ առաջին երկու օրերին դիտվում է կաթնագույն, ջրի արտադրություն միզուկից, որը հետագայում դառնում է դեղնավուն և մածուծիկ` ուղեկցվելով միզարձակման ժամանակ միզուկի ցավի և այրոցի զգացողությամբ: Գոնոռեան չբուժելու դեպքում, և կանանց և տղամարդկանց մոտ կարող է զարգանալ անպտղություն: Կանանց մոտ մեծանում է արտարգանդային հղիության հավանականությունը:Գոնոռեան կարող է արյան միջոցով տարածվել հոդերը և ուղողաթաղանթները, ինչը շատ վտանգավոր է: Հղի կնոջ մոտ գոնոռեան կարող է հանգեցնել վիժումների կամ վաղաժամ ծննդաբերության: Վարակված մայրը երեխային վարակը կարող է փոխանցել ծննդաբերության ժամանակ` ծննդաբերական ուղիներով անցնելիս, ինչը կարող է հանգեցնել երեխայի կուրության կամ արյան վարակի: Õ€Õ«Õ·Õ¥Ö", Õ¸Ö€ Õ£Õ¸Õ¶Õ¸Õ¼Õ¥Õ¡ÕµÕ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ´Õ¥Õ®Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ"Ô»Ô±ÕŽ-Õ¸Õ¾ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Ինչպես կանխել գոնոռեան եղեք հավատարիմ Ձեր զուգընկերոջը, որը նույնպես պետք է լինի առողջ, և նա նույնպես չպետք է ունենա այլ զուգընկերներ: բոլոր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ եթե Ձեզ մոտ ախտորոշվել է սեռավարակ, ապա անպայման հետազոտվեք այլ սեռավարակների նկատմամբ, մասնավորապես, սիֆիլիս, ՄԻԱՎ և հեպատիտ B և C: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց` Լ. Բունիաթյան