
91 views
Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ: Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է: Չնայած նրան, որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։ Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։ Õ"Õ¥Õ¯ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Ö‡Õ½ Õ°Õ¸Ö€Õ¤Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö"` Õ¥Õ©Õ¥ Õ¤Õ¥Õ¼ Õ¹Õ¥Ö" ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ½Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Ö€Õ«ÕºÕ« Õ¤Õ¥Õ´, Õ¤Õ«Õ´Õ¥Õ›Ö" ÕºÕ¸Õ¬Õ«Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡ Ö‡ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¥Õ›Ö":