
85 views
Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ): Վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ: Այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում: Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ: Համաճարակային իրավիճակը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ: Ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում վերանայել միջոցառումները` ուղղված գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանը: Առողջապահության նախարարությունը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, ինչի արդյունքում առկա համաճարակաբանական հսկողության և լաբորատոր ախտորոշման համակարգը թույլ է տալիս առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորության սահմաններում նվազեցնելով նշված հիվանդություններով առողջապահության համակարգի բեռը: Մասնավորապես ստեղծվել է` Õ£Ö€Õ«ÕºÕ« Ö‡ Õ½Õ¸Ö'Ö€ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¡Õ® Õ°Õ¡Õ´Õ¡Õ³Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ½Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£, Õ°Õ¡Õ´Õ¡Õ³Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ½Õ¯Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶ Ö‡ Õ¡Ö€Õ¤Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ¦Õ¡, բռնկումների վարման ընթացակարգեր, կատարելագործված և միջազգային ճանաչում ստացած լաբորատոր կարողություններ, ծանր սուր շնչառական վարակների միջազգային մոտեցումներին համահունչ բուժման մեթոդաբանություններ և այլն: Ամեն տարի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ հանրության իրազեկման և զգոնության բարձրացման նպատակով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: