
57 views
1. Սննդից հրաժարվել 🥩 🍖 🥗 ❌ Սննդից լիովին հրաժարվելը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման, հետևաբար օրգանիզմը չի կարողանում նորմալ գործել և կենսագործունեության ու սննդի մարսման համար անհրաժեշտ էներգիան սպառվում է: Արդյունքում սննդից լիովին հրաժարվող մարդը կամ հյուծվում և հիվանդանում է կամ էլ ընդհակառակը` սկսում է ավելի շատ ուտել քան նախկինում: Դա բացատրվում է օրգանիզմի շոկային վիճակով: Չէ որ օրգանիզմը բնության կողմից այնպես է ծրագրավորված,որ ամեն օր պետք է կանոնավոր կերպով ստանա անհրաժեշտ քանակությամբ էներգիա և սնունդ, իսկ ավելորդ ճարպը կուտակի: Այստեղից էլ և հետևություն, որպեսզի կարողանաք նիհարել, պետք է սնվեք:Միայն թե դա հարկավոր է կատարել փոքր չափաքանակներով և օրական 5 անգամ: Իսկ մթերքները բնականաբար պետք է լինեն օգտակար և ճիշտ պատրաստված: 2. Ջրի փոխարինումը այլ հեղուկով ☕️ ❌ Խոնավության բացակայությունը կործանարար է ազդում օրգանիզմի վրա: Ջուրը հանդիսանում է օգտակար հանքանյութեր փոխանցող միջոց, էներգիայի աղբյուր և օրգանիզմը շլակներից մաքրող միջոց: Սակայն ջուրը անպայման պետք է լինի պարզ, առանց գազերի և առանց որևէ հավելումների: Հյութերը, կեֆիրը, կանաչ թեյը կամ սուրճը դա սնունդ է, որոնք կարելի է օգտագործել, որպես ընթացքում համտեսելու համար անհարաժեշտ միջոց: Ընդ որում, եթե սուրճի օգտագործման վերաբերյալ հակացուցումներ չկան, ուստի օրվա 1-ին կեսին այդ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը բավարար կլինի, որպեսզի 12%-ով արագացնի օրգանիզմի նյութափոխանակությունը: Սուրճը հարկավոր է խմել առանց շաքարավազի:Եվ շատ կարևոր է իմանալ, որ 1-ին բաժակ ջուրը պետք է խմել արթնանալուց անմիջապես հետո՝ սոված ժամանակ: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM 3. Ջրի օգտագործումը սնունդը ընդունելիս 💧 🥗 🥩 🍗 🍖 ❌ Յուրաքանչյուր սնունդ մարդու օրգանիզմ հայտնվելուց հետո ենթարկվում է քայքայման, որը տեղի է ունենում ստամոքսահյութի ազդեցության արդյունքում: Իսկ եթե սնունդը ընդունելիս օգտագործում եք նաև ջուր, ապա ստամոքսահյութի կոնցենտրացիան քայքայվում է և մարսողական պրոցեսը խանգարվում է: Այդ պատճառով ջուր հարկավոր է խմել ուտելուց կամ 30 րոպե առաջ կամ 30 րոպե հետո: 4. Սննդակարգի սահմանափակում 🥩 🍖 🥗 ❌ Յուրաքանչյուր մոնոդիետա վնասում է առողջությանը: Տարբեր վիտամինների բացակայությունն այդ ընթացքում բացասաբար է ազդում օրգանիզմի կենսունակության վրա: Սխալ է համարվում նաև միայն սպիտակուցներով կամ ընդհակառակը ածխաջրերով դիետաները: Շատ օգտակար է այդ դիետաները հաջորդականցնելը: Այդ դեպքում արդեն նիհարելու պրոցեսը կընթանա ավելի արդյունավետ, եթե սննդային բազմազանությանը ավելացնեք նաև կիսավիտամիններ: 5. Չափաբաժինների սխալ չափ 🍽 Ô±Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Õ¯Õ«Õ¬Õ¸Õ£Ö€Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ³Õ«Õ·Õ¿ Õ¹Õ¡ÖƒÕ¡Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«Õ½Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ 1 Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¤Õ¡Ö€Õ¿ Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¯Õ« Õ®Õ¡Õ¾Õ¡Õ¬Õ¨: Ô±ÕµÕ½Õ«Õ¶Ö"Õ¶ Õ¤Õ«Õ¥Õ¿Õ¡ Õ¯Õ«Ö€Õ¸Õ¼Õ¸Õ² Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¸Ö'ÕµÕ¬Õ¡Õ¿Ö€Õ¥Õ¬Õ« Õ½Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¹Õ¡ÖƒÕ¡Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¢Õ¡Õ·Õ²Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ 5 Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¯Õ« Õ´Õ¥Õ» Ö‡ Õ«Õ°Õ¡Ö€Õ¯Õ¥ Õ¹Õ´Õ¸Õ¼Õ¡Õ¶Õ¡Ö" Õ¶Õ¡Ö‡ Õ´Õ¸Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ 2 Õ¬Õ«Õ¿Ö€ Õ»Õ¸Ö'Ö€Õ¨: 6. Մթերքներում թաքնված ճարպի քանակության պարունակության վերահսկման բացակայությունը 🙃 Ավելորդ քաշի հիմնական թշնամիներից մեկը հանդիսանում է ճարպը:Մինչ մարդու օրգանիզմում կուտակվելը, այն նախ առկա է լինում սննդի բաղադրության մեջ: Դա ոչ միայն կենդանական ճարպն է, մայոնեզը, սերուցքը, տապակած սնունդը, այլ նաև մսով արգանակը, յուղոտ կաթնամթերքները, շոկոլադն ու բուսական յուղը: Իհարկե լիովին յուղազրկված մթերքի օգտագործումը ևս ցանկալի չէ, այնուամենայնիվ սննդի օգտագործման ժամանակ ճարպը հարկավոր է կրճատել մինչև նվազագույնի: 7. Ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն 🏃🏻♂️ 🏃🏻♀️ Մկանների աշխատանքի ուժեղացումն այրում է ավելորդ կալորիանները: Իհարկե նիհարելու պրոցեսը սկսում է 40 րոպե ինտենսիվ մարզումներից հետո, չնայած որ մարզումների դադարումից հետո, «տաքացած» մկանները դեռևս 2 ժամ շարունակում են այրել կուտակված ճարպը: Երկարատև քայլելու, պարելու կամ ակտիվ խաղերի դեպքում ակտիվ գործում է շնչառական համակարգը, որը բոլոր օրգանները հագեցնում է թթվածնով, որը անփոխարինելի է քաշի իջեցման դժվար պրոցեսի ժամանակ: 8. Քնի բացակայություն 🙅🏼♀️ 🙅🏻♂️ Նորմալ չքնելու դեպքում օրգանիզմը չի կարող պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ, քանի որ այդ ընթացքում օրգնիզմը կենտրոնանում է քնի հորմոնի կամ մելատոնինի դեֆիցիտի լրացման վրա: Արդյունքում օրգանիզմը շատ արագ հոգնում է և մարդը փնտրում է հավելյալ էներգիա՝ արագ ածխաջրերում, օրինակ` շաքարում: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ քնի ժամանակ օրգանիզմն աշխատում է և շարունակում է այրել ավելորդ ճարպը: Հետևաբար, որպեսզի կարողանաք արդյունավետ նիհարեք, պետք է քնեք 8 ժամից ոչ պակաս: 9. Մրգերի օգտագործում օրվա 2-րդ կեսին 🍎 🍐 🍒 🥝 Ցանկացած դիետայի ժամանակ երբեք չի կարելի հրաժարվել մրգերից, քանի որ նրաք հանդիսանում են վիտամինների, բջջանյութի ու ֆրուկտոզայի հինալի աղբյուր: Սակայն հարկավոր է իմանալ մի շատ կարևոր փաստ. մրգերը հարկավոր չէ օգտագործել օրվա 2-րդ կեսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մրգերում առկա մրգային շաքարի մշակման արդյունքում օրգանիզմը չի կարողանում մինչև քնելը մշակել ճարպերը: Երբեք չարժե մրգեր օգտագործել աղանդերի փոխարեն, քանի որ ստամոքսում կարող է սկսվել խմորման պրոցես և առաջանալ տհաճ այրոց: Ցանկալի է նաև նիհարելու ընթացքում հրաժարվել բարձր գլիկեմիկ ինդեքսով մրգերից, օրինակ խաղողից ու սեխից: 10. Սննդի վերջին ընդունումը պետք է լինի 18:00-ին կամ քնելուց առաջ 🍽 🍴 2 տարբերակներն էլ սխալ են: 1-ին հերթին յուրաքանչյուր մարդու օրվա դասավորվածությունը շատ յուրօրինակ է: Ուստի հնարավոր չէ պնդել, որ սննդի վերջին ընդունումը պետք է լինի 18:00-ն: Չէ որ ոմանց համար այդ ժամը կարող է համարվել արթնանալու ժամ: 2-րդ հերթին, քնելուց առաջ, իսկապես չի կարելի ուտել, սակայն վերջին սննդի ընդունման ու քնելու մեջ ընդմիջումը պետք է լինի 4 ժամ: Այդ ժամանակահատվածում սնունդը հասցնում է մարսվել և մարդը կարողանում է հանգիստ քնել: Իսկ արդեն 8 ժամ հետո, հանգստացած օրգանիզմը կարողանում է նորից սկսել իր «պայքարը» ավելորդ քաշից ազատվելու դեմ: Նյութը՝ FitnessCook