97 views
2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ : ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 4 մասնակիցների: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից: Ô±Õ¼Õ¡Ö€Õ¯Õ¡ÕµÕ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Õ¬Õ«Õ´ÕºÕ«Õ¡Õ¤Õ¡ÕµÕ« Õ°Õ¡Õ²Õ©Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ¯Ö€Õ©Õ¡Õ©Õ¸Õ·Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨. 1 ․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ, ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ, ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ, ● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։ 2 ․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների ( Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ, ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ, ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։ 3 ․ ՀՀ առարկայ ական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ, ● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ, ● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։