
165 views
Եզան լեզվի քիմիական կազմը Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը ։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։ Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։ Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով։ Եզան լեզու -տերևների եփուկը խմել 30 օր` օրական 3-4 գդալ: Օգտագործել` աղիքային հիվանդության,շնչուղիների հիվանդության, ստամոքսի ցավի դեպքում: Եզան լեզու-1 գ. սերմը ծեծել, փոշիացնել: Խմել ջրով, օրական 3-4 անգամ: Օգտագործել` աղիքային կատառի, դիզենտերիայի, լուծի դեպքում: Եզան լեզու -10 գ. փոշիացրած տերևները եփել 200 մլ. Ջրում: Թրմել, քամել: Խմել օրական 4 անգամ` 1-ական թեյի գդալ: Օգտագործել` ստամոքցի բորբոքման, ստամոքսի խանգարման դեպքում: Եզան լեզու - սերմերը եփել, թրմել, քամել: Եփուկով թրջոց դնել աչքերի վրա: Օգտագործել` աչքի ցավի դեպքում: Եզան լեզվի տերևները, սև թանթրվենու ծաղիկները, ցողաբույսը և եռագույն մանուշակը` 25- ական գ. թոշիացնել, խառնել միմյանց հետ: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում` 3 անգամից: Օգտագործել` շնչարգելքի դեպքում: ÔµÕ¦Õ¡Õ¶ Õ¬Õ¥Õ¦Õ¸Ö' - Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¿Õ¥Ö€Ö‡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡Õ´ Õ½Õ¥Ö€Õ´Õ¥Ö€Õ« Õ¥ÖƒÕ¸Ö'Õ¯Õ¨: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¢Ö€Õ¸Õ¶ÕÕ¡Õ¤Õ¥Õ¶Õ¿ Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´: Եզան լեզվի և տատրակի տերևները, սոճու բողբոջները`30-ական գ. մանրել, խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 4 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում`3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի, բրոնխոէկտազաի դեպքում: Եզան լեզու - տերևները մանրացնել, ավելացնել հավասար քանակությամբ շաքար: 2 շաբաթ պահել տաք տեղում: Ստացված հյութը քամել և օգտագործել օրական 3-4 անգամ, 1-ական ճաշի գդալ: Օգտագործել` թոքախտի, լուծ ի դեպքում: Եզան լեզվի տերևների հյութը քամել, խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ և եփել 20 րոպե: Պահել լավ փակվող ամանում: Խմել օրական 2-3 ճաշի գդալ: Օգտագործել խիթի, տասներկումատնյա աղիքի խոցի, միզարտադրության հաճախացման, շնչուղիների հիվանդության,ռևմատիզմի`հոդացավի, ստամոքսի խիթի դեպքում: Ունի ցավազրկող հատկություն: Եզան լեզվի տերևները դնել մաշկի վրա եղած խոցի վրա: Եզան լեզու - 1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 250 մլ. Եռացրած ջուր: Լուծույթը լցնել էմալապատ, լավ փակվող ամանի մեջ, փաթաթել ծածկոցով, թրմել մի քանի ժամ: Խմել օրական` 3 անգամ, ուտելուց առաջ 1-ական ճաշի գդալ: Օգտագործել կատառի,հաստ աղիքի բորբոքման, ստամոքսի խոցի դեպքում: Եզան լեզու -130 գ. չորացրած տերևների վրա լցնել 1 բաժակ տաք ջուր: Թրմել 2 ժամ, քամել:Խմել օրվա ընթացքում: Օգտագործել` հազ ի դեպքում: Եզան լեզվի թարմ տերևներից պատրաստել խույս և դնել բորբոքված մասի վրա: Օգտագործել` մաշկային բորբոքման, չիբանի դեպքում: Կարելի է օգտագործել կոտրվածքներից առաջացած ուռուցքի դեպքում: Բոլոր դեղաբույսերը բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»...