
131 views
Եթերային յուղերը թորված մաքուր բնահյութեր են, որոնք ստացվում են ամենատարբեր մրգերից, բույսերից, ծաղիկներից, անգամ տերևներից ու կեղևներից։ Եթերային յուղերի դրական ազդեցությունը մարդու ինքնազգացողության, առողջության և մարմնի ու դեմքի մաշկի խնամքի վրա բացահայտվել է հնագույն ժամանակներում․ եթերային յուղերը համարվել են մարմնի և հոգու ներդաշնակության վերականգնման հիանալի միջոց և իրենց ուրույն տեղն են գրավել ինչպես ծիսական, այնպես էլ կենցաղային տարատեսակ արարողակարգերում։ Մեր օրերում ևս եթերային յուղերը չեն կորցրել իրենց արդիականությունը և խնամքի պարագաների ժամանակակից բազմազան առաջարկների կողքին շարունակում են համարվել գեղեցկության, մարմնի թարմության, առողջության պահպանման անփոխարինելի միջոց։ Ô´Õ¥Õ´Ö"Õ« Ö‡ Õ´Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¥Õ©Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÕµÕ¸Ö'Õ²Õ¥Ö€ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬Õ«Õ½ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ°Õ¡Õ·Õ¾Õ« Õ¡Õ¼Õ¶Õ¥Õ¬ Õ©Õ¥Õ› Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ©Õ¥Õ› Õ¥Õ©Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÕµÕ¸Ö'Õ²Õ¥Ö€Õ« ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Պետք է հիշել, որ եթերային յուղերից յուրաքանչյուրը մաշկի վրա որոշակի ազդեցություն է գործում․ որոշ յուղեր կարող են մաշկի վրա հանգստացնող ներգործություն թողնել, կամ խոնավեցնել մաշկը, իսկ որոշ յուղեր էլ կարող են չորացնել մաշկի բորբոքված հատվածներն ու բուժել դրանք։ Ô¿Õ«Õ¿Ö€Õ¸Õ¶Õ« Õ¥Õ©Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÕµÕ¸Ö'Õ² Կիտրոնի յուղը իդեալական ընտրություն է ճարպոտ մաշկի համար։ Այն կարգավորում է մաշկի ճարպարտադրությունը՝ թողնելով հակաբորբոքային, մանրէասպան ազդեցություն։ Լիմոնի յուղը արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ՝ երիտասարդացնելով մաշկը, թարմացնելով այն և պահպանելով կոլագենային մանրաթելերը։ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½ 1- ÕƒÕ¡Ö€ÕºÕ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¸Ö'Õ´ Ճարպոտ տիպի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Նմանատիպ մաշկի համար գերազանց միջոց է կիտրոնի յուղով հարստացված քսուկը։ Մի կաթիլ կիտրոնի յուղ ավելացրեք Ձեր ամենօրյա օգտագործման քսուկի մեջ և որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես է անհետանում ճարպոտ մաշկին բնորոշ ընդգծված փայլը։ Բաղադրատոմս 2-Դեմքի մաշկի սպիտակեցում Կիտրոնի և չիչխանի յուղից ստացված խառնուրդը սպիտակեցնում է մաշկը՝ հարթեցնելով մաշկի երանգը։ Օգտակար յուղերի այս խառնուրդը քսեք մաշկին 10 րոպեով, այնուհետև լվացվեք տաք ջրով։ Õ†Õ¡Ö€Õ¶Õ»Õ« Õ¥Õ©Õ¥Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÕµÕ¸Ö'Õ² Նարնջի եթերային յուղը իսկական էլիքսիր է խոնավեցման, փափկեցման կարիք ունեցող թեփոտվող մաշկի համար։ Այն բարձրացնում է մաշկի տոնուսն ու հարթեցնում կնճիռները։ Նարնջի յուղը երիտասարդացնող ազդեցություն է գործում, հարթեցնում և բարելավում է մաշկի երանգը, օգնում ազատվել պեպեններից։ Նարնջի յուղը լավագույն ընտրությունն է թառամող և բծեր, պիգմենտներ ունեցող մաշկի համար։ Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½ 1- Ô´Õ«Õ´Õ¡Õ¯ Õ¢Õ®Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ Մաշկի երանգը բարելավելու և բծերից ազատվելու համար անհրաժեշտ է վերցնել մանրացված մաղադանոս և երկու մեծ գդալ թթվասեր, ցանկալի է բարձր յուղայնություն ունեցող։ Այդ ամենը լավ խառնելուց հետո ավելացնել մի քանի կաթիլ նարնջի եթերային յուղ։ Դիմակը դեմքին քսվում է բարակ շերտով մոտ 20 րոպեով։ Այնուհետև բավարար է լվացվել տաք ջրով։ Գեղեցկության այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։ Բաղադրատոմս 2- Սնուցում թառամող մաշկի համար Այս դիմակը նոր կյանք կարող է հաղորդել թառամող և թույլ մաշկին։ Այն պատրաստվում է ընկույզի, ավոկադոյի և ժոժոբայի եթերային յուղերից (յուրաքանչյուրը 10 գրամ) և մի քանի կաթիլ նարնջի և վանիլի եթերային յուղերից։ Այս հրաշալի խառնուրդը պետք է քսել դեմքին և պարանոցին՝ թողնելով մոտ կես ժամ։ Այնուհետև մաքրել յուղերից մնացած շերտը։