Wednesday, December 4, 2024
NewsHealthy lifestyle

Եղունգները կրծելու սովորությունը հանգեցնում է վարակների և սննդային թունավորման

Եղունգներ կրծելը վնասակար է, քանի որ այս սովորությունը կարող է հանգեցնել եղունգների տակ ապրող վտանգավոր մանրէների օրգանիզմ ներթափանցմանը: Եղունգների տակ նրանց համար ստեղծվում են իդեալական պայմաններ: Այս եզրակացությանն է եկել  Վեյլ Կորնելի քոլեջի  մասնագետ Ռիչարդ Շերը: Նա եղունգների տակ հայտնաբերել է սալմոնելաներ  և աղիքային ցուպիկներ, գրում է The Daily Mail-ը:

Հայտնվելով բերանի խոռոչում կամ ստամոքս-աղիքային տրակտում, այդ ախտածին մանրէները նպաստում են վարակի, փորլուծության, սուր ստամոքսային սպազմերի զարգացմանը: Եթե եղունգներ կրծելով մարդը վնասում է մաշկային ծածկույթը, ապա մանրէները կարող են ընկնել մաշկի տակ: Այդ դեպքում մեծանում է հարեղնգային հյուսվածքի բորբոքման` պարօնիխիայի զարգացման ռիսկը: Երբեմն դիտվում է ուժեղ թարախակալում և մարդը ստիպված է լինում թարախը հեռացնել բժշկի մոտ, ընդունել հակաբիոտիկներ և հակասնկային դեղամիջոցներ:


Մարդու մոտ պապիլոմա վիրուսը նույնպես կարող է մատներից անցնել դեպի բերան` խթանելով լնդերի և ատամների հիվանդությունների զարգացումը: Բացի այդ, եղունգներ կրծելը փոխում է կծվածքը և խախտում ատամների ամբողջականությունը (տուժում է ձևը):  Վնասակար սովորության հաղթահարման համար կարող են օգնել դառը համ ունեցող հատուկ լաքերը: Այս վնասակար սովորության ամենահաճախ հանդիպող պատճառը կարող է լինել սթրեսը, որի դեմ պետք է նախ և առաջ պայքարել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook