
85 views
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը Եթե երեխան ախորժակ չունի և վատ է սնվում, ապա նրա մոտ կան առողջական խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել երեխայի ախորժակի անկումը: 1. Ô¾Õ¯Õ©Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ Սա վատ ախորժակի հիմնական պատճառներից է: Ատամների ծկթման ընթացքում փոքրիկն իրեն լավ չի զգում, նրան տանջում են ցավն ու տենդը և արդյունքում նկատվում է ախորժակի վատացում ու փսխում: 2. ÕƒÕ«Õ³Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€ Երեխաները խոցելի են տարատեսակ մակաբույծների համար, որոնք կարող են հանգեցնել փորլուծության, փսխումների և ախորժակի անկման: Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: 3. Ջրի ավելցուկ Երեխաների ստամոքսը փոքր է, ուստի կաթն ու այլ հեղուկները նրան բավական են: Երեխային չափից շատ կերակրելը կամ հեղուկ տալը կարող է բացասաբար ազդել նրա ախորժակի վրա: 4. Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Մրսածության դեպքում երեխաների մոտ մյուս ախտանշանների հետ մեկտեղ (հազ, քթի փակվածություն, բարձր ջերմություն, տենդ) նկատվում է ևս մեկը՝ վատ ախորժակ: 5. Գերջերմացում Չափազանց տաք միջավայրը երեխային դարձնում է դյուրագրգիռ և հանգեցնում է բացասական հետևանքների, ինչպիսիք են՝ փսխումը, ստամոքսի խանգարումը և ցանը: Փոքրիկը նաև կարող է հրաժարվել սննդից: Եթե երեխայի ախորժակը չի բարելավվում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: 6. ÕŠÕ«Õ¶Õ¤ Õ½Õ¶Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤ Երեխան սովոր է լինում հեղուկ սննդի և նրա համար շատ դժվար է լինում պինդ սննդի անցնելը: Նա բավական երկար ժամանակ կարող է հրաժարվել սննդից, սակայն հետագայում կսկսի հարմարվել: 7. Ô±Õ¶Õ¥Õ´Õ«Õ¡ (Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶) Սակավարյունությունը երեխաների ախորժակի կորստի ևս մի կարևոր պատճառ է: Երեխաները, ում օրգանիզմում կա երկաթի պակաս, հաճախ լինում են թույլ, դյուրագրգիռ ու հոգնած, ինչը հանգեցնում է ախորժակի վատացման: Այս դեպքում հարկավոր է փոքրիկի սննդակարգում ներառել երկաթով հարուստ սննդամթերք: 8. Õ†Õ·Õ«Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢ (Õ¡Õ¶Õ£Õ«Õ¶Õ¡) Վարակիչ հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, կարմրած կոկորդը, նշիկագեղձերի մեծացումն ու ցավը կուլ տալիս, ինչն էլ թույլ չի տալիս երեխային սնվել սովորական ռեժիմով: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: 9. Ô±Õ³Õ« ÖƒÕ¸ÖƒÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Երեխաների մոտ հաճախ է լինում աճի արագության տատանումներ, ուստի փոփոխվում են նաև նրանց սովորություններն ու նախընտրությունները և նրանք ոչ միշտ են սննդի անհրաժեշտ քանակի կարիք զգում: 10. ÕŠÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Պատվաստումներից հետո երեխաների մոտ հաճախ նկատվում են մի շարք տհաճ ախտանշաններ, այդ թվում նաև տենդ, էպիդեմիկ պարօտիտ (խոզուկ), ցան, ախորժակի կորուստ և այլն: Նյութի աղբյուրը՝ ivona.bigmir.net http://med.tert.am/am/news/2017/10/23/axotjaki-vatacum/43746