89 views
Յուրաքանչյուր երեխա՝ նորածին, թե դպրոցական, պետք է քունն առնի, քանի որ այն ազդում է ոչ միայն երեխայի նյարդային համակարգի, այլ նաև շրջակա աշխարհի ընկալման, տեղեկության ընդունման, յուրացման և վերարտադրման ունակության վրա: Երեխան իրեն շատ ավելի լավ ու հանգիստ է զգում, երբ լավ հանգստանում է և քունն առնում: Սակայն, կախված երեխայի տարիքից, գոյություն ունեն քնի տևողության որոշակի նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխաների քնի տևողության նորմերը՝ կախված նրանց տարիքից: · 1-2 ամսական երեխաներն օրական պետք է քնեն մոտ 18 ժամ: · 3-4 ամսականում փոքրիկները քնում են 17-18 ժամ: · 5-6 ամսական երեխաներն օրական պետք է քնեն մոտ 16 ժամ: · 7-9 ամսականում՝ մոտ 15 ժամ: · 10 ամսականից մինչև 1 տարեկան փոքրիկները քնում են մոտ 13 ժամ: · 1-1,5 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 2 անգամ: Առաջին քնի տևողությունը 2-2,5 ժամ է լինում, երկրորդինը՝ 1,5 ժամ: Գիշերային քունը տևում է 10-11 ժամ: · 1,5-2 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2,5-3 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ: · 2-3 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2-2,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ: · 3-7 տարեկան երեխայի ցերեկային քունը տևում է մոտ 2 ժամ, իսկ գիշերային քունը՝ մոտ 10 ժամ: · 7 տարեկանից բարձր երեխաները կարող են ցերեկվա ժամերին չքնել, սակայն գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժամից ոչ պակաս: Նյութի աղբյուրը՝ med.tert.am