
63 views
Երեխան չի կարող ամբողջ կյանքն ապրել Ձեր փեշից բռնած: Վաղ թե ուշ վրա է հասնում նրան մենակ թողնելու պահը. թեկուզ շատ կարճ ժամանակով: Եթե Դուք որոշել եք նորից աշխատանքի գնալ, հավանաբար պետք է դայակ գտնեք կամ երեխային մանկապարտեզ ուղարկեք: Այդ բաժանումը երկուսիդ համար էլ հեշտ փորձություն չի լինի, եթե մանավանդ երկուսդ էլ դրան պատրաստ չեք: Ի դեպ, որքան շատ եք Դուք հուզվում, այնքան ավելի շատ կհուզվի փոքրիկը: Այնպես որ, մոտակա բաժանմանը պետք է նախապես պատրաստվել: Հնարավոր է, որ երեխան արդեն առանց Ձեզ մեկ-երկու ժամ մնացել է ազգակակնների և հուսալի դայակի հետ (ծծկեր հասակում): Բայց երբ երեխան մի քիչ մեծանում է, այդպիսի <փորձրը> հաջողությամբ չեն ավարտվի: Երեխայի մեջ արթնանում են առաջին մանկական վախերը, որոնց հետ պետք է հաշվի նսել: Ամենակարևորն այդ դեպքում երեխային լավ բացատրելն է, որ Դուք անպայման կվերադառնաք, քանի որ երեխայի ամենաուժեղ վախը ծնողներից լքված լինելու զգացումից է առաջանում: Միայն այն դեպքում, երբ երեխան համոզվում է, որ Ձեզ կրկին կտեսնի, հնարավոր է նրա ուշադրությունը շեղել և ուրիշ բանով, ուրիշ մարդկանցով զբաղեցնել: Երեխան որքան հաճախ է շփվում ուրիշ երեխաների հետ, որքան շատ է Ձեզ հետ հյուր գնում և ծանոթանում մեծերի աշխարհին, այնքան ավելի հեշտ է հարմարվում նոր հանգամանքներին ու միջավայրին, ավելի արագ է կտրվում այն մտքից, որ Դուք կողքին չեք: Երեխային մեկ կամ երկու ժամով թողեք այն մարդու մոտ, որի հետ իրեն համեմատաբար լավ է զգում: Երբ նա վարժվի առանց մայրիկի մնալու. բաժանման ժամանակահատվածը քիչ-քիչ ավելացրեք: Առաջին օրը առանց մայրիկի Սկզբի համար ստեղծեք տոնական տրամադրություն, երեխային բացատրեք, որ դա նրա կյանքի <Համարյա մեծ դառնալու> առաջին օրն է: Եթե դուք շատ եք հուզվում, որ Ձեր փոքրիկին թողնում եք ուրիշի մոտ, աշխատեք գոնե ցույց չտալ: Առաջին օրը երեխային մի քիչ շուտ տարեք մանկապարտեզ, քանի որ <հրաժեշտի> պահը արող է շատ երկարել: Նախապատրաստվեք որոշակի քանակությամբ դառը արցունքներ տեսնելուն, բայց մի գայթակղվեք, երեխան ավելի արագ կվարժվի առանց Ձեզ մնալուն, քան Դուք կարծում եք: Նախապես դայակին պատմեք սովորությունների, սիրած ու չսիրած բաների մասին: Օրինակ՝ ինչ բառերով եք նրան գիշերանոթրին նստեցնում և այլն: Երբ երեխան տուն վերադառնա, նրան մեծ ուշադրություն նվիրեք, հարցրեք, թե ինչ է արել մանկապարտեզում, ում հետ է խաղացել, որ խաղաղլիքն է դուր եկել և այլն: Եթե նկատում եք, որ երեխան տխուր է, փորձեք պարզել, թե դա <առաջին օրվա> ախտանիշ է. թե կան ավելի լուրջ պատճառներ, և ձեռնարկեք համապատասխան միջոցներ: Երեխան անծանոթներից վախենում է, բայց ուրիշ մեծերի հետ ծանոթությունը օգնում է երեխային լավ նախապատրաստվել մայրիկից մոտակա բաժանմանը: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€ Õ´Õ¥Õ®Õ¥Ö€Õ«Õ¶ Երեխայի համար ամենակարևորը Ձեր սերն է իր նկտմամբ: Միշտ ուշադիր եղեք, երբ երեխան ինչ-որ բան է պատմում Ձեզ: Õ€Õ¥Õ¿Ö‡Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Õ²Õ¥Ö": Մեկուկեսից երեք տարեկան երեխաների մեծ մասը հաճախ է կամակորություն անում: Եթե երեխան սկսել է կամակորություն անել կամ չի ենթարկվում, հիշեք, թե դա որ պահին տեղի ունեցավ և աշխատեք պարզել պատճառը: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¿Õ¾Õ¥Ö": Եթե երեխային <ոչ> եք ասում, անպայման բացատրեք պատճառը: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ« Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Ö" Õ´Õ¡Õ¶Ö€Õ¸Ö'Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: ÔµÕ©Õ¥ Õ½ÕÕ¡Õ¬ Õ¥Ö" , Õ¶Õ¥Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ ÕÕ¶Õ¤Ö€Õ¥Ö": Միշտ կարողացեք զսպել Ձեզ: Հիշեք, որ ձեզնից մեկն ու մեկը պետք է մեծ, հասուն լինի: Ձեզ երեխայի նման մի պահեք: