
65 views
Հայտնվելով էքստերմալ իրավիճակում՝ մարդկանց մեծ մասը խուճապի է մատնվում ու կորցնում կյանքը փրկելու թանկարժեք րոպեները: Մինչդեռ պետք է ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու ելք որոնել: Արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կողմից դրսևորելիք վարքագծին վերաբերող դասընթացներին հաճախ թերահավատությամբ են վերաբերվում: Տեղեկացված լինելը,սակայն, կարող է փրկել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքը:Երեխաների անվտանգության «Стоп Угроза» խորհրդատվական կենտրոնը Կեմերովոյի հրդեհից հետո հրապարակել է խորհուրդներ, որոնց պետք է իրազեկ լինի ցանկացած ծնող: Ô²Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¨ ÖƒÕ¡Õ¯Õ¥Ö" ÕÕ¸Õ¶Õ¡Õ¾ Õ¯Õ¿Õ¸Ö€Õ¸Õ¾ Հրդեհի ժամանակ մարդկանց մեծ մասը մահանում է ծխից: Այդ ռիսկը նվազեցնելու համար պետք է արագ խոնավեցնել որևէ կտոր՝ թաշկինակ, շապիկ, տաբատ, շրջազգեստ ու դրանով փակել քիթն ու բերանը: Եթե ձեռքի տակ ջուր չկա, բացատրեք երեխային, որ կարելի է միզել թաշկինակի կամ հագուստի ցանկացած պարագայի վրա և դրանով փակել բերանը: Բացատրեք, որ կյանքն ավելի թանկ է, իսկ էքստրեմալ իրավիճակում ամենակարևորը՝ ողջ մնալն է: Հարկավ, շատերը սա ամոթալի կհամարեն, շատ երեխաներ չեն համաձայնի գնալ նման քայլի, բայց եթե երեխաների հետ նախապես համապատասխան աշխատանք տարվի, բացատրվի քայլի նշանակությունը, ապա այս խորհուրդը թերևս ընկալման արժանանա: Երեխաներին սովորեցրեք « Գտիր ելքը» խաղը Դուք նույնպես սովորեք: Մենք երբեք չենք մտածում, թե հրդեհի ժամանակ ինչպես պետք է լքել շենքը: Երբեք: Բայց դա կարելի է անել արագ և ուրախ, եթե արդեն կա ձևավորված սովորություն և քայլերի տրամաբանական շարունակություն : Սովորեցնելով երեխային, Դուք նույնպես կսկսեք ուշադրություն դարձնել դրա վրա: Այդ նպատակով 2-3 շաբաթ ցանկացած շինություն այցելելիս, մտածեք,թե որ ճանապարհով կլքեիք շենքը հրդեհի բռնկման ժամանակ: Ճիշտ ճանապարհը գտնելու համար կարելի է խոսել շենքի աշխատակիցների հետ: Փրկության ելք՝ խ ուճապահար հանրությունից Այս պարագայում ձեռնարկվելիք երեք քայլ գոյություն ունի՝ ա) քայլեք միայն՝ շարժման ուղղությամբ, աշխատեք հետ չընկնել, եթե անգամ հարազատներն են մնացել հետևում: Շենքից դուրս գալուց հետո դուք կհանդիպեք նրանց, բ ) քայլեք առաջ՝ ձեռքերը կրծքին խաչած, արմունկներն առաջ պարզած և ձեռքերն ուսերին դրած: Ճզմվելու վտանգի դեպքում՝ սա Ձեզ կօգնի հանգիստ շնչել, գ) եթե արդեն ընկել եք,ապա ոչ մի «խմբային» մոտեցում ձեզ անհրաժեշտ չէ, Դուք ունեք ընդամենը 3 վայրկյան ժամանակ՝ արագ ոտքի կանգնելու և ճանապարհն անցնելու համար: Դրա համար բռնվեք ցանկացած մեկի ոտքից, ջինսից, հագուստից և սողալով փորձեք վեր բարձրանալ: Հիշեք, որ« ծառ- մարդը» Ձեր քաշքշոցից չի ուրախանա, հնարավոր է անգամ, որ նա Ձեր գլխին տա: Բայց այդ ընթացքում Ձեզ կհաջողվի ոտքի կագնել ու դուրս պրծնել վտանգավոր իրավիճակից: Õ€Õ«Õ·Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ® Ö"Õ¡ÕµÕ¬Õ¥Ö€Õ¨ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¡Ö€Õ¯Õ¥Ö" Õ¿Õ¡Õ¶Õ¨: Նյութը ՝ champord.am