49 views
Կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարանտինի ֆոնին զգալիորեն բարձրացել է սթրեսի ու տագնապի մակարդակը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս խնդրից ազատվելու համար շատերը հանգստացնող դեղամիջոցներ են ընդունում, սակայն մասնագետները վստահ են, որ սթրեսը կարելի է մեղմել նաև ճիշտ սննդակարգի միջոցով։ Սնունդը կարող է իր ազդեցությունն ունենալ սթրեսի մակարդակի վրա՝ բարձրացնելով կամ նվազեցնելով այն իր բաղադրության շնորհիվ։ Առհասարակ սթրեսը հաճախ է հանգեցնում սննդի չարաշահման՝ ստիպելով ուտել ոչ շատ օգտակար մթերք և էլ ավելի վատթարացնել վիճակը, սակայն կան նաև սննդամթերքի տեսակներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում՝ օգնելով պայքարել սթրեսի ու անհանհստության դեմ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։ Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Աղիների միկրոֆլորայի դիսբալանսը կարող է բացասաբար անդրադառնալ իմունային համակարգի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աղիների առողջությունն ազգում է տագնապի մակարդակի ու ընկճախտի վրա, ուստի հարկավոր է հնարավորինս կարգի բերել աղիների միկրոբիոմը։ Այս հարցում լավագույն օգնականը պրոբիոտիկներն են, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են կաթնամթերքում։ Ձուկ Ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք համարվում են առանցքային սննդարար նյութերը սրտամկանի առողջության պահպանման, դեպրեսիայի բուժման ու անհանգստության մակարդակի նվազեցման համար։ Եթե ձուկ ուտելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է ընդունել համապատասխան սննդային հավելումներ անհրաժեշտ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ստանալու համար։ Ô±Õ¾Õ¸Õ¯Õ¡Õ¤Õ¸ Ավոկադոն կարելի է ավելացնել աղցաններին կամ օգտագործել բուտերբրոդների պատրաստման համար։ Այս մթերքը նվազեցնում սթրեսի ու անհանգստության մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով տրամադրությունն ու օգնելով ավելի լավ կենտրոնանալ։ Բացի այդ, ավոկադոն օգնում է պայքարել մետաբոլիկ համախտանիշի, ճարպակալման ու զարկերակային ճնշման բարձրացման դեմ։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am